Հայաստանից ավելի քան 12 հազար տոննա ծիրան է արտահանվել հուլիսի սկզբին. գյուղատնտեսության նախարարություն
04.07.2013,
15:54
Հայաստանից ավելի քան 12 հազար տոննա ծիրան է արտահանվել հուլիսի սկզբի դրությամբ, մինչև բերքահավաքի սեզոնի ավարտը նախատեսվում է ևս 5–6 հազար տոննայի չափով արտահանել, ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանից ավելի քան 12 հազար տոննա ծիրան է արտահանվել հուլիսի սկզբի դրությամբ, մինչև բերքահավաքի սեզոնի ավարտը նախատեսվում է ևս 5–6 հազար տոննայի չափով արտահանել, ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։
«Անցյալ տարվա ողջ սեզոնին արտահանվել է ընդամենը մոտ 12,5 հազար տոննա ծիրան»,– հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց Կարապետյանը։
Միաժամանակ նախարարը նշեց, որ ծիրանի գնման գործընթացը սկսվել է 20 օր առաջ և այդ ընթացքում միայն վերամշակող ձեռնարկությունների կողմից արդեն գնվել է մոտ 4,5 հազար տոննա ծիրան։
«Ծիրանի գնումը սկսվել է 20 օր առաջ, սակայն բերքն այնքան շատ է, որ դժվարությամբ է իրացվում նույնիսկ մեկ կիլոգրամի դիմաց 50 դրամ գնով»,– ասաց նա։
Ընդհանուր առմամբ, ըստ Կարապետյանի, չնայած ապրիլ–մայիս ամիսներին հանրապետությունում պարբերաբար տեղացած կարկուտին, գյուղատնտեսական մշակաբույսերի բերքն աննախադեպ բարձր է այս տարի։
Այսպես, ըստ նրա` Հայաստանից բանջարեղենի և մրգերի արտահանման ծավալը 2013թ.–ի հուլիսի 3–ի դրությամբ կազմել է մոտ 25,493 տոննա` եռակի գերազանցելով անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
«Անցյալ տարի նույն օրվա տվյալների համաձայն` Հայաստանից արտահանվել է 8303 տոննա բանջարեղեն և միրգ»,– նշեց նախարար։
Հուլիսի 3–ի դրությամբ հանրապետությունում գնվել է մոտ 4502 տոննա միրգ և 338 տոննա բանջարեղեն` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 2282 տոննա մրգի և 309 տոննա բանջարեղենի դիմաց։
«Նաև ակնկալվում է վաղ կարտոֆիլի բարձր բերք` 230–250 գ/հա։ Բանջարեղենի բերքահավաքի գագաթնակետը կուշանա 20–30 օրով, սակայն բերքն առատ կլինի»,– ասաց Կարապետյանը` ավելացնելով, որ ընդհանուր առմամբ ընթացիկ տարվա 6 ամիսներին ՀՀ գյուղատնտեսության աճը կազմել է 1,3 տոկոս։ –0–