Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանին ներդրումների երաշխավորման մեխանիզմներ են անհրաժեշտ. փորձագետ

13.01.2016, 20:47
Հայաստանի տնտեսությունը վստահություն չի ներշնչում պոտենցիալ ներդրողներին ներդրված միջոցների անձռնմխելիության բացակայության առումով, չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը։
Հայաստանին ներդրումների երաշխավորման մեխանիզմներ են անհրաժեշտ. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսությունը վստահություն չի ներշնչում պոտենցիալ ներդրողներին ներդրված միջոցների անձռնմխելիության բացակայության առումով, չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը։

 

Նրա խոսքով, ցանկացած տնտեսության համար ներդրումները զարգացման կենսական նշանակություն ունեն, սակայն ներդրումները ոչ այլ ինչ են, քան ինչ–որ մեկի սեփականությունը։ «Ոչ ոք իր միջոցները չի ներդնի` ենթարկելով դրանք չարդարացված ռիսկի»,– ասաց Բոստանջյանը։

Ըստ նրա, 2016 թվականին անհրաժեշտ է մշակել երաշխավորման այնպիսի ինստիտուտ, որը վստահություն ներշնչեր ներդրողներին Հայաստանում իրենց ներդրումների անձեռնմխելիության հարցում։ -0-