Հայաստանի և Լիտվայի միջև ստորագրված գործարար համագործակցության մասին համաձայնագրերը նոր հնարավորություններ կստեղծեն. Զարգացման հիմնադրամ
23.03.2015,
18:53
Հայաստանի և Լիտվայի միջև ստորագրված գործարար համագործակցության մասին համաձայնագրերը հայկական կողմի համար արտադրական և արտահանման նոր հնարավորություններ կստեղծեն, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Արման Խաչատուրյանը։
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Լիտվայի միջև ստորագրված գործարար համագործակցության մասին համաձայնագրերը հայկական կողմի համար արտադրական և արտահանման նոր հնարավորություններ կստեղծեն, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Արման Խաչատուրյանը։
Հայ-լիտվական գործարար համաժողովի շրջանակում տնտեսական ոլորտում համագործակցության մասին հուշագրեր են երկուշաբթի ստորագրվել Հայաստանի և Լիտվայի մի շարք կազմակերպությունների միջև։ Փաստաթղթերը ստորագրել են Լիտվայի արդյունաբերողների միությունը և Զարգացման հայկական գործակալությունն ու Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը, Երևանի Առևտրաարդյունաբերական պալատը` Վիլնյուսի Առևտրի, արդյունաբերության և արհեստների պալատի հետ։
«Հայաստանի և Լիտվայի միջև ստորագրված փաստաթղթերը կնպաստեն նոր ներդրումների ներհոսքին, նոր արտադրական հզորությունների և աշխատատեղերի ստեղծմանը, արտահանման նոր հնարավորությունների և համաշխարհային շուկաների ամրապնդմանը»,– նկատեց Խաչատրյանը։
Ըստ նրա` պայմանավորվածությունները նոր հնարավորություններ են ստեղծում ինչպես Հայաստանի, այնպես էլ Լիտվայի համար։ «Նախևառաջ, դա, անշուշտ, նոր ներդրումների ներհոսք է Հայաստանի արդյունաբերական ոլորտ, ինչը թույլ կտա երկրին տեղական գործող ձեռնարկությունների հետ նոր ավելացած արժեք ստեղծել կամ բացել նոր ձեռնարկություններ, որոնք արտահանման ուղղվածություն կունենան»,– ավելացրեց Խաչատրյանը։
«Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանն արդեն ԵՏՄ լիիրավ անդամ է և օգտվում է այդ միության բոլոր առավելություններից, մասնավորապես, դա վերաբերում է հումքի արտահանմանը և ներմուծմանը, փաստաթղթերի ստորագրումը հիանալի հնարավորություններ է ընձեռում Հայաստանին և օտարերկրացի ներդրողներին»,– ավելացրեց Խաչատրյանը։
Պայմանավորվածությունների շրջանակում ծրագրվում է համագործակցություն հաստատել մի շարք ոլորտներում, մասնավորապես, գյուղատնտեսությունում և ՏՏ–ում։ -0-