Հայաստանն ԱՊՀ երկրների շարքում առաջատարն է հունվար–հուլիսին արդյունաբերական արտադրանքի աճի ցուցանիշով
06.09.2012,
17:53
Հայաստանն առաջին տեղն է զբաղեցնում ԱՊՀ երկրների շարքում ընթացիկ տարվա հունվար–հուլիսին արդյունաբերական արտադրանքի աճի ցուցանիշով, որը 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 13.4 տոկոսի մակարդակում, վկայում են ԱՊՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանն առաջին տեղն է զբաղեցնում ԱՊՀ երկրների շարքում ընթացիկ տարվա հունվար–հուլիսին արդյունաբերական արտադրանքի աճի ցուցանիշով, որը 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 13.4 տոկոսի մակարդակում, վկայում են ԱՊՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները։
Հաղորդագրության համաձայն` այս տարվա առաջին յոթ ամիսներին Համագործակցության վեց երկրներում արդյունաբերական արտադրության ծավալների աճ է գրանցվել։ Այսպես, հունվար–հուլիսին արդյունաբերական արտադրանքի աճ է գրանցվել Տաջիկստանում (12%), Բելառուսում (8,6%), Ռուսաստանում (3,2%), Ղազախստանում (1,3%) և Ուկրաինայում (0,2%)։ Ուզբեկստանի տվյալներն առաջին կիսամյակինն են, 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճի ցուցանիշը կազմում է 7 տոկոս։
Ադրբեջանում և Ղրղզստանում նկատվում է, համապատասխանաբար, 2.8 և 30.2 տոկոսի անկում, իսկ Թուրքմենստանի վերաբերյալ տվյալներ չեն բերվում։ Մոլդովայի մասով նույնպես առաջին կիսամյակի տվյալներն են, որոնց համապատասխան, այդ երկրում 2011 թվականի առաջին կիսամյակի համեմատ նկատվում է 0.3 տոկոսանոց անկում։
Միջինը ԱՊՀ երկրներում արդյունաբերական արտադրանքի արտադրությունն աճել է 2011 թվականի հունվար–հուլիսի համեմատ 2.6 տոկոսով։ -0-