Հայաստանն ավելի քան 12,1 տոննա ծիրան է արտահանել 2012թ.-ի հունվար-հունիսն ընկած ժամանակահատվածում. նախարար
26.07.2012,
16:16
Հայաստանը 2012 թվականի առաջին կիսամյակում արդեն 12 130 տոննա ծիրան է արտահանել՝ ամբողջ 2011 թվականի 7300 տոննայի դիմաց, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը 2012 թվականի առաջին կիսամյակում արդեն 12 130 տոննա ծիրան է արտահանել՝ ամբողջ 2011 թվականի 7300 տոննայի դիմաց, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։
«Այս տարի մենք ծիրանի առատ բերք են ստացել։ Բոլորդ տեսնում եք, որ ծիրանի արտադրական ծավալներն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում շատ բարձր են»,- ասաց Կարապետյանը։ Նա միաժամանակ նշեց, որ եթե ողջ 2011 թվականի ընթացքում վերամշակող ընկերությունների կողմից գնվել է ընդամենը 2,8 հազ. տոննա ծիրան, ապա 2012 թվականի հունվար-հունիսին արդեն գնվել է 6150 տոննա։
«Ծիրանի բերքահավաքը դեռ շարունակվում է բարձրլեռնային գոտիներում, և այդ ցուցանիշն էլ ավելի կբարձրանա»,- նշեց նախարարը։
Նախարարի խոսքով, Հայաստանն այս տարի նաև տանձի և դեղձի լավ բերք է ակնկալում, որոնց գնման և արտահանման գործընթացները նույնպես պատշաճ մակարդակով կկազմակերպվեն։
Հանրապետության Ազգային վիճակագրական տվյալներով, գյուղատնտեսության ոլորտի համախառն արտադրանքի ծավալն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 203,6 մլրդ դրամ, ինչը 8,1 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ -0-