Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանն իր արդյունաբերական ներուժը կվերականգնի 10 տարվա ընթացքում. Դավթյան

17.07.2012, 18:31
Հայաստանը մոտական 10 տարվա ընթացքում կվերականգնի իր նախկին արդյունաբերական ներուժը, հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը Չարենցավան քաղաքում ձեռներեցների հետ հանդիպման ժամանակ:
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը մոտական 10 տարվա ընթացքում կվերականգնի իր նախկին արդյունաբերական ներուժը, հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը Չարենցավան քաղաքում ձեռներեցների հետ հանդիպման ժամանակ:

«2011թ. դեկտեմբերին Հայաստանի կառավարությունն արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունն ընդունեց: Տասը տարվա ընթացքում ադրյունաբերական արտադրանքի արտահանումը ծրագրվում է մեծացնել մոտ 3 անգամ», - ասաց նախարարը:

Դավթյանը նշեց, որ նախկինում Հայաստանն արդյունաբերական երկիր էր, սակայն արդյունաբերության հիմքը պլանային տնտեսությունն էր։ Նախարարի խոսքով, նոր ռազմավարությունը ենթադրում է մրցունակ արդյունաբերության ստեղծում՝ միջազգային չափանիշներին համապատասխան նոր տեխնոլոգիաների ներդրման ճանապարհով։

Նա ասաց նաև, որ 2013 թվականի պետբյուջեում առանձին հոդվածով միջոցներ կհատկացվեն արդյունաբերության զարգացմանը, այդ թվում՝ արդյունաբերական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմանը։

Նախարարն ընդգծեց նաև, որ Հայաստանի կառավարությունը մտադիր է վերականգնել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի արդյունաբերական ներուժը։ «Առաջիկայում մենք մտադիր ենք զարգացնել Չարենցավանի արդյունաբերությունը՝ հաշվի առնելով նոր մոտեցումները, նոր կառուցվածքը և նոր ուղղությունները»,- ավելացրեց նա։

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանն իր հերթին ողջունեց Չարենցավանի նկատմամբ իշխանությունների ուշադրությունը, որը նախկինում աչքի էր ընկնում իր գործարաններով և ձեռնարկություններով։ --0--