Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Հայաստանն ու Ռումինիան մտադիր են ավելացնել ապրանքաշրջանառությունը մինչև 500 մլն եվրո. նախարար

09.07.2013, 14:11
Հայաստանն ու Ռումինիան մտադիր են երկկողմ ապրանքաշրջանառությունն ավելացնել մինչև 500 մլն եվրո առաջիկա տարիներին, հայտարարեց Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը հայ–ռումինական բիզնես ֆորումի ընթացքում։
Հայաստանն ու Ռումինիան մտադիր են ավելացնել ապրանքաշրջանառությունը մինչև 500 մլն եվրո. նախարար
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանն ու Ռումինիան մտադիր են երկկողմ ապրանքաշրջանառությունն ավելացնել մինչև 500 մլն եվրո առաջիկա տարիներին, հայտարարեց Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը հայ–ռումինական բիզնես ֆորումի ընթացքում։

Ռումինիայի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2012 թվականին կազմել է 88.6 մլն դոլար` 2011 թվականի համեմատ կրճատվելով 16 տոկոսով։

«Հայաստանի և Ռումինիայի միջև գոյություն ունի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման չօգտագործված ներուժ։ Առաջիկա տարիների համար թիրախը երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 500 մլն եվրոյի հասցնելն է»,– հայտարարեց նախարարը։

Ոսկանյանի խոսքերով` արդեն նախադրյալներ են ստեղծվել երկու երկրների միջև տնտեսական ակտիվ համագործակցության զարգացման համար, մասնավորապես, ծրագրվում է հաստատել սերմերի և տնկիների առևտուր, ինչպես նաև Ռումինիայից ներկրել սալորի նոր տեսակներ «Հայկական միրգ» ծրագրի իրագործման շրջանակներում։

Հայ–ռումինական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդգծեց, որ վերջին տարիներին երկրում զգալիորեն բարելավվել է բիզնես մթնոլորտը, ինչը նոր հնարավորություններ է ընձեռում Հայաստանում ռումինական ներդրումների ծավալի մեծացման համար։

«Հուսով եմ, որ առաջիկայում մենք կլսենք Հայաստանում ռումինացի ներդրողների հաջողությունների մասին»,– ասաց նա։

Համագործակցության առաջնային ոլորտների թվում նախարարը նշեց ՏՏ, զբոսաշրջության, գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության ոլորտները։ Բեգլարյանն ընդգծեց, որ ենթակառուցվածքի զարգացմանը զուգահեռ զգալիորեն կրճատվել են տրանսպորտային ծախսերը։

«Հատուկ ցանկանում եմ նշել ոսկերչությունը և ադամանդի արտադրությունը, քանի որ այդ ոլորտներում Հայաստանի և ներդրողների համար տարածաշրջանային կենտրոնի ձևավորման հեռանկարներ են բացվում ազատ տնտեսական գոտու աշխատելու հաշվին»,– ավելացրեց նախարար։
 
Միջոցառման շրջանակներում հուշագիր ստորագրվեց հայ–ռումինական առևտրային միության և հայ–ռումինական առևտրաարդյունաբերական պալատի միջև։

Բիզնես ֆորումի կազմակերպիչները, որն անցկացվում է առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հայ–ռումինական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում, Զարգացման հայկական գործակալությունն է և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը։  

Ռումինիայից Հայաստան է ժամանել պատվիրակություն, որի կազմում են, մասնավորապես, արդյունաբերության, զբոսաշրջության, բժշկության, ՏՏ, շինարարության, բանկային համակարգի, ավիացիայի, երկրաֆիզիկայի ոլորտները ներկայացնող ընկերությունների ներկայացուցիչներ։ -0-