Հայաստանն առանց տուրքի գազ, նավթ և ալմաստ կստանա Ռուսաստանից
30.06.2014,
15:33
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է բնական գազ, նավթամթերք և չմշակված բնական ալմաստ մատակարարելու ոլորտում Հայաստանի հետ համագործակցելու մասին միջկառավարական համաձայնագրի վավերացման մասին օրենքը: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվություն հրապարակող կայքում:

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է բնական գազ, նավթամթերք և չմշակված բնական ալմաստ մատակարարելու ոլորտում Հայաստանի հետ համագործակցելու մասին միջկառավարական համաձայնագրի վավերացման մասին օրենքը: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվություն հրապարակող կայքում:
Համաձայնագիրը ստորագրվել է 2013թ.-ի դեկտեմբերի 2-ին Երևանում։ Այդ ապրանքներն առանց տուրքի կմատակարարվեն, մինչև Հայաստանը կմիանա եվրասիական ինտեգրման տարածքին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ համաձայնագրի, ռուսական կողմն արտահանական մաքսատուրքեր չի գանձում ներքին սպառման ծավալներով, որոնք հաստատվել են ինդիկատիվ հաշվեկշիռների կազմում, մաքսատուրքեր չի գանձում նաև Հայաստան մակակարվող ալմաստի համար:
Արգելվում է նաև ՌԴ-ից Հայաստան առանց տուրքի մատակարարված ապրանքները վերաարտահանել երրորդ երկիր:
Ըստ համաձայնագրի, կողմերի լիազոր մարմինները օրացույցային հաջորդ տարվա համար համաձայնեցնում են Հայաստանում ներքին սպառման համար նախատեսված նավթամթերքի և բնական գազի ծավալներն ու անվանացուցակը: ՌԴ-ի` ալմաստ արդյունահանող ձեռնարկությունների կողմից Հայաստանի երեսակող ձեռնարկություններին չմշակված բնական ալմաստների մատակարարումների կարգն ու ծավալները սահմանելու համար ՌԴ-ի և Հայաստանի տնտեսավարող սուբյեկտների միջև կնքվում են պայմանագրեր:-0-