Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+17

Հայաստանում I եռամսյակում ներկրվող ապրանքների և ծառայությունների գները դոլարային համարժեքով ավելացել են 2.8%–ով

10.06.2013, 18:35
Ներմուծման ապրանքների և ծառայությունների գները 2013թ.–ի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են  2.8%-ով։
Հայաստանում I եռամսյակում ներկրվող ապրանքների և ծառայությունների գները դոլարային համարժեքով ավելացել են 2.8%–ով
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/.  Ներմուծման ապրանքների և ծառայությունների գները 2013թ.–ի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են  2.8%-ով։

Այս մասին ասվում է  «Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից 2013 թվականի երկրորդ եռամսյակում դրամավարկային քաղաքականության ծրագրի հիման վրա գնաճի հիման վրա կատարած հաշվետվությունում և 2013 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման մասին» ԿԲ հաշվետվությունում։

Միաժամանակ այս ցուցանիշը նախորդ տարվա չորրորդ եռամսյակում կազմել էր 2.2 տոկոս։

Հաշվետվության համաձայն, ներկրվող ապրանքների և ծառայությունների գների աճը պայմանավորված է 2013 թվականի առաջին եռամսյակում ԱՄՆ դոլարի արժեզրկմամբ։

Գների աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հիմնականում պայմանավորված է եղել սպառողական ապրանքների գների աճով։

Հաշվետվությունում նշվում է, որ ներկրվող ապրանքների դոլարային գների 2.8–տոկոսանոց աճի և դրամ/դոլար փոխարժեքի` 5.1–տոկոսանոց  արժեզրկման պայմաններում հաշվետու ժամանակահատվածում ներկրվող ապրանքների` սպառողական զամբյուղում ներառված ապրանքների դրամային գները աճել են միջինը 7.1 տոկոսով` 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։  ($1-ը`414,14 դրամ) -0-