Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանում 2012 թ.–ի հոկտեմբերին անշարժ գույքի ավելի քան 17 հազար գործարք է իրականացվել

20.12.2012, 19:00
Անշարժ գույքի գործարքների թիվը 2012 թվականի հոկտեմբերին կազմել է 17 413, ինչը 34,4տոկոսով ավելի է, քան սեպտեմբերին և գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 9,3 տոկոսով, ասվում է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշետվությունում։
Հայաստանում 2012 թ.–ի հոկտեմբերին անշարժ գույքի ավելի քան 17 հազար գործարք է իրականացվել
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Անշարժ գույքի գործարքների թիվը 2012 թվականի հոկտեմբերին կազմել է 17 413, ինչը 34,4տոկոսով ավելի է, քան սեպտեմբերին և գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 9,3 տոկոսով, ասվում է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշետվությունում։

Հաշվետու ժամանակահատվածում անշարժ գույքի հետ իրականացրած գործարքների առավելագույն թիվը գրանցվել է Երևանում` գործարքների ընդհանուր թվի 37,8 տոկոսը, իսկ նվազագույնը` Վայոց Ձորի մարզում` 1,7 տոկոս։

Միաժամանակ, հանրապետության Կոտայքի մարզում հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է գործարքների ընդհանուր թվի 11,5 տոկոսը, Լոռու մարզում` 5 տոկոսը, Գեղարքունիքի մարզում` 4,9 տոկոսը, Արմավիրի մարզում` 8,8 տոկոսը, Շիրակի մարզում` 5,2 տոկոսը։

Ընթացիկ տարվա հոկտեմբերին Արագածոտնի մարզում գրանցվել է գործարքների ընդհանուր թվի 6,3 տոկոսը, Արարատի մարզում`11 տոկոսը, Տավուշի և Սյունիքի մարզերում համապատասխանաբար՝ 3,5 և 4,3 տոկոս։

Պետկադաստրի տվյալների համաձայն` հաշվետու ժամանակահատվածում անշարժ գույքի գործարքների 26,2  տոկոսը բաժին է ընկել անշարժ գույքի օտարման գործարքներին, 13,4 տոկոսը կազմել են անշարժ գույքի առաջնային գրանցման գործարքները։

Բացի այդ, Հայաստանում կատարված գործարքների ընդհանուր թվի 11,8 տոկոսը բաժին է ընկել անշարժ գույքի ժառանգմանը, 12 տոկոսը կազմել են անշարժ գույքի գրավադրման գործարքները, 5,3 տոկոսը` անշարժ գույքի վարձակալման գործարքները։

Հոկտեմբերին 31,3 տոկոսը բաժին է ընկել պետական այլ գրանցումներին։ Հատկանշական է, որ անշարժ գույքի սեփականաշնորհման գործարքներ հաշվետու ժամանակահատվածում չեն գրանցվել։ -0--