Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանում 2013 թվականին չորսից վեց տարածքային հարկային տեսչություններ կվերակազմավորվեն

25.01.2013, 17:57
Անձնավորված հաշվառման համակարգի ներդրումից հետո 1-ին եռամսյակի արդյունքներով կքննարկվեն և ՀՀ կառավարությանը կներկայացվեն 2013 թվականի ընթացքում վերակազմավորման ենթակա հարկային տեսչությունները, տեղեկացնում են  ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հայաստանում 2013 թվականին չորսից վեց տարածքային հարկային տեսչություններ կվերակազմավորվեն
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /ԱՌԿԱ/.  Անձնավորված հաշվառման համակարգի ներդրումից հետո 1-ին եռամսյակի արդյունքներով կքննարկվեն և ՀՀ կառավարությանը կներկայացվեն 2013 թվականի ընթացքում վերակազմավորման ենթակա հարկային տեսչությունները, տեղեկացնում են  ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Նախնական գնահատականներով այն կվերաբերի 4-6 հարկային տեսչությունների, որոնց մասին լրացուցիչ կիրազեկվի»,– նշվում է հաղորդագրության մեջ:

Վերակազմավորման նպատակն է հանդիսացել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային (տարածքային) տեսչությունների օպտիմալ թվի սահմանումը, բիզնես միջավայրի բարելավումը, հարկ վճարողների հետ շփումների նվազեցումը և հարկային մարմնի գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացումը:

Համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով 2012թ. ընթացքում լուծարվել է 3 հարկային տեսչություն: 6 հարկային տեսչություն, ինչպես նաև 50 ստուգող բաժիններ վերակազմակերպվել են միավորման ճանապարհով: Համակարգի օպտիմալացման արդյունքում ավելի քան 250 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից, իսկ թափուր տեղերի համար հայտարարված մրցույթներում 2100 մասնակիցներից, ընտրվել են ժամանակակից պահանջները բավարարող երիտասարդ կադրեր:

«Բարեփոխումների ծրագրով նախատեսվում է օպտիմալացումը շարունակել 2013-2014 թվականների ընթացքում»,– նշվում է հաղորդագրության մեջ։-0-