Հայաստանում արդյունաբերական ապրանքների գները հունվարին աճել են 12.9%–ով` ողջ ԱՊՀ–ում գրանցված 5.1%–ի դիմաց
12.03.2013,
15:28
Հայաստանում արդյունաբերական ապրանքների գները 2013 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 12.9%–ով` ողջ ԱՊՀ–ում գրանցված 5.1%–ի դիմաց, հայտնում է ԱՊՀ Վիճակագրական կոմիտեն։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում արդյունաբերական ապրանքների գները 2013 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 12.9%–ով` ողջ ԱՊՀ–ում գրանցված 5.1%–ի դիմաց, հայտնում է ԱՊՀ Վիճակագրական կոմիտեն։
Միաժամանակ, ինչպես նշվում է հաղորդագրությունում, հունվարին 2012 թվականին, դեկտեմբերի համեմատ, Հայաստանում արդյունաբերական ապրանքների արտադրողների գների ինդեքսն աճել է 2 տոկոսով (ԱՊՀ երկրներում արդյունաբերական ապրանքների գները միջինը հունվարին դեկտեմբերի համեմատ կրճատվել են 0,1%–ով)։
ԱՊՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, Համագործակցության բոլոր երկրներում, բացի Ադրբեջանում, նկատվել է արդյունաբերական ապրանքների գների աճ։
Հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերական ապրանքների գների առավելագույն աճ է գրանցվել Բելառուսում` 20 տոկոս, Տաջիկստանում` 11.4 տոկոս, Ղրղըզստանում` 5.9 տոկոս, Ռուսաստանում և Ղազախստանում` համապատասխանաբար, 5.1 և 2.9 տոկոս։ Այնուհետև Մոլդովան է` 1.6 տոկոս, և Ուկրաինան` 1.5 տոկոս։ -0-