Հայաստանի արտահանումը հունվարին աննշան անկում է գրանցել. Ճշմարիտյան
25.02.2015,
20:35
Հայաստանում ընթացիկ տարվա հունվարին արտահանման աննշան անկում է գրանցվել, չորեքշաբթի ՀՀ ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ընթացիկ տարվա հունվարին արտահանման աննշան անկում է գրանցվել, չորեքշաբթի ՀՀ ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։
Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2015 թվականի հունվարին, 2014 թվականի հունվարի համեմատ, նվազել է 30 տոկոսով և 272,5 մլն դոլար կազմել։ Ընդ որում` արտահանումը նվազել է 21.9 տոկոսով, ներկրումը` 33.2 տոկոսով` հասնելով 196,9 մլն դոլարի։ Արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն ընթացիկ տարվա հունվարին կազմել է 121.3 մլն դոլար։
«Արտաքին առևտրաշրջանառությունը հունվարի համար ներկայացվել է առանց հաշվի առնելու ԵՏՄ երկրների տվյալները, որոնց բաժինը տարեկան կազմում է ընդհանուր շրջանառության միջինը 26-28 տոկոսը։ Եթե դիտարկենք ամսվա արդյունքները` հաշվի առնելով այդ ցուցանիշը, ապա արտահանման նվազումն ավելի քիչ կլինի` յուրաքանչյուր 100 մլն դոլարին շուրջ 3 մլն դոլար, հաշվի առնելով գնաճն ու փոխարժեքը` նույնիսկ փոքր-ինչ աճ կա»,– ասաց Ճշմարիտյանը։
Նախարարը նշեց նաև, որ ԵՏՄ երկրների հետ համագործակցությունն արդեն շատ տարիներ ի վեր դրվել է բոլոր մակարդակներում, և նրանց հետ փոխհարաբերությունները տարեցտարի խորանում են։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2014 թվականին աճել է 1 տոկոսով և կազմել շուրջ 5 920, 9 մլն դոլար։-0-