Հայաստանում բազալտե թելերի արտադրություն սկսելու համար առնվազն $3,5 մլն է պետք. փորձագետ
16.11.2012,
18:39
Հայաստանում բազալտե թելերի արտադրություն սկսկելու համար նվազագույնը 3,5 մլն դոլար կպահանջվի, ուրբաթ ասաց «Օնիքս» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Գագիկ Կիրակոսյանը:

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում բազալտե թելերի արտադրություն սկսկելու համար նվազագույնը 3,5 մլն դոլար կպահանջվի, ուրբաթ ասաց «Օնիքս» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Գագիկ Կիրակոսյանը:
«Լուրջ ներդրումներ են պահանջվում: Խոսքը մի գումարի մասին է, որ պետք է սկսի առնվազն 3,5 մլն դոլարից մինչև անվերջություն, քանի որ այդ ոլորտի ծավալներն անսահման են»,- «Հայաստանի ոչ մետաղյա հանքաքարերի վերամշակման նշանակությունն ու հնարավորությունները» թեմայով գիտագործնական համաժողովի ընթացքում ասաց Կիրակոսյանը:
Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը վանում է շատ ներդրողների, այդ պատճառով ոլորտի զարգացման պետական ծրագիր է անհրաժեշտ: «Մենք պատրաստ ենք զարգացնել այդ ծրագիրը»,- ասաց ընկերության գլխավոր տնօրենը:
Ըստ Կիրակոսյանի, Հայաստանում 125 մլրդ խորանարդ մետր բազալտ կա, որը կազմում է շուրջ 300 մլրդ տոննա, ինչը վկայում է այդ արտադրանքի լուրջ արտահանման ներուժի մասին:
Ընկերության գլխավոր տնօրենն ընդգծեց նաև, որ բազալտե թելերը մյուս նյութերի համեմատ մի շարք առավելություններ ունեն տեխնիկական հատկություններով:
«Մասնավորապես բազալտե թելից արտադրված պլաստիկը, չի կորցնում իր հատկությունները բարձր ջերմաստիճանի դեպքում՝ անգամ մինչև 900 աստիճանի դեպքում, օպտիմալ է գնի և որակի հարաբերակցության տեսանկյունից, իսկ դրա արտադրությունն առանց մնացորդների է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այդ բնագավառի առաջատարը Չինաստանն է: -0-