Հայաստանում գազի գների աճն արդյունաբերական և պարենային ապրանքների թանկացման կհանգեցնի. փորձագետներ
03.06.2013,
16:05
Հայաստանում գազի գների թանկացումը արդյունաբերական և պարենային ապրանքների բարձրացման կհանգեցնի, կարծում է Էներգետիկ ծառայությունների տրամադրման ասոցիացիայի նախագահ, «Տեխնո էկո» ՍՊԸ ղեկավար Միխայիլ Մարտիրոսյանը։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գազի գների թանկացումը արդյունաբերական և պարենային ապրանքների բարձրացման կհանգեցնի, կարծում է Էներգետիկ ծառայությունների տրամադրման ասոցիացիայի նախագահ, «Տեխնո էկո» ՍՊԸ ղեկավար Միխայիլ Մարտիրոսյանը։
«Ինչպես գիտեք, շատ բանջարեղենի տեսակներ աճեցվում են ջերմոցներում։ Միաժամանակ, ջերմոցային արտադրանքի ինքնարժեքի ավելի քան 60 տոկոսը կազմում են գազի ծախսերը։ Այլ կերպ ասած` գազի գների բարձրացումն անմիջականորեն կապված է բանջարեղենային մշակաբույսերի գների հետ»,– ասաց նա։
Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն իր հերթին կարծիք հայտնեց, որ գազի սակագների աճի հետևանքով կբարձրանան ոչ միայն պարենամթերքի, այդ թվում` հացի գները, այլ նաև արդյունաբերական արտադրանքի արժեքը, այդ թվում` շինանյութը, ինչպես նաև տրանսպորտի գները։
«ՀայՌուսգազարդ» ընկերությունն ու «Տրանսգազ» ՍՊԸ-ն դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` առաջարկելով վերանայել բնական գազի գործող սակագինը։ Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող սպառողների համար առաջարկվում է սակագինը 132 հազար դրամից (ներառյալ ԱԱՀ–ն) հասցնել 221 հազար դրամից (ներառյալ ԱԱՀ–ն)։
Միաժամանակ, չի բացառվում, որ Հայաստանում գազի միջին հաշվարկային գինը կարող է կազմել 1000 խորանարդ մետրի դիմաց 311.58 դոլար` «ՀայՌուսգազարդի» կողմից հայտարարած 439.65 դոլարի փոխարեն։ Մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործողների համար 1000 խորանարդ մետր գազի գինը կկազմի 156 հազար դրամ (աճը` 18,2%), իսկ ավելի քան 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող բաժանորդների համար գինը կկազմի 276.98 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց (աճը` 13,9%)։ Ռուսական գազի նոր սակագներն ուժի մեջ կմտնեն 2013 թվականի հուլիսի 7-10–ը։
«ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման ոլորտի մենաշնորհատերն է։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին։ «Գազպրոմ» ՍՊԸ-ի մասնաբաժինն ընկերության կանոնադիր կապիտալում կազմում է 80 տոկոս, Հայաստանի կառավարության մասնաբաժինը՝ 20 տոկոս։ -0-