Հայաստանում գինու արտադրությունը հունվար–մայիսին աճել է 24%–ով` կազմելով 1982 հազար լիտր
10.07.2013,
15:54
Հայաստանում գինու արտադրությունը 2013 թվականի հունվար–մայիսին 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 24 տոկոսով` կազմելով 1982 հազար լիտր, լրագրողներին հայտնեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գինու արտադրությունը 2013 թվականի հունվար–մայիսին 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 24 տոկոսով` կազմելով 1982 հազար լիտր, լրագրողներին հայտնեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։
«Միաժամանակ, 2013 թվականի հունվար–մայիսին Հայաստանում արտադրված կոնյակի ծավալը 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 7 տոկոսով` կազմելով 6235.9 հազար լիտր»,– հայտնեց Հարությունյանը։
Ըստ նրա, հունվար–մայիսին օղու արտադրությունն աճել է 5 տոկոսով և կազմել է 3206 հազար լիտր` 2012 թվականի նույն ժամանակահատվածի 3051 հազար լիտրի դիմաց։
Նշված ժամանակահատվածում շամպայնի արտադրությունը կազմել է 97.3 հազար լիտր` 2012 թվականի նույն ժամանակահատվածի 30 հազարի փոխարեն (աճը` մոտ 3 անգամ)։
Հարությունյանը հայտնեց նաև, որ հունվար–մայիսին 5 տոկոսով կրճատվել է գարեջրի արտադրությունը` կազմելով 4 545 լիտր` 2012 թվականի 4 747 լիտրի դիմաց։
Գինեգործների միության նախագահն ընդգծեց, որ բերված ցուցանիշները չեն արտացոլում Հայաստանում ոգելից խմիչքների արտադրության իրական պատկերը, քանի որ այդ ոլորտի ակտիվությունը սկսվում է նոյեմբեր–դեկտեմբերին։
Հարությունյանը նկատեց, որ այս տարի ակնկալվում է խաղողի աննախադեպ բերք` չնայած Արմավիրի մարզում կարկտահարության հետևանքով բերքի 30–տոկոսանոց սպասվող անկմանը։
«Խաղողի մեծ բերքի հաշվին ողջ հանրապետությունում բերքի ծավալը կբարձրանա մոտ 15 տոկոսով»,– ասաց նա։
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության համաձայն, ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը 2013 թվականի հունվար–մայիսին կազմել է 15 549.6 հազար լիտր, ինչը 45.5 տոկոսով շատ է 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ -0-