Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+26

Հայաստանում գործում է 204 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 130 փոքր հիդրոէլեկտրակայան

01.08.2012, 14:51
Ըստ 2012թ.-ի հուլիսի 1-ի տվյալների, Հայաստանում գործում է 130 փոքր հիդրոէլեկտրակայան՝ 204 ՄՎտ ընդհանուր հզորությամբ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիցենզավորված գործունեության մոնիթորինգի եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Աբգար Բուդաղյանը:
Հայաստանում գործում է  204 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 130 փոքր հիդրոէլեկտրակայան
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ըստ 2012թ.-ի հուլիսի 1-ի տվյալների, Հայաստանում գործում է 130 փոքր հիդրոէլեկտրակայան՝ 204 ՄՎտ ընդհանուր հզորությամբ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիցենզավորված գործունեության մոնիթորինգի եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Աբգար Բուդաղյանը:

Ըստ նրա, այդ ՀԷԿ-երով արտադրած էլեկտրաէներգիայի ծավալը կազմում է տարեկան 656 մլն կՎտ/ժ:

«Կառուցման փուլում են գտնվում ևս 73 փոքր ՀԷԿ-եր՝ 161 ՄՎտ հզորությամբ և 564 մլն կՎտ/ժ տարեկան արտադրության ծավալով»,- նշեց Բուդաղյանը:

Ըստ նրա, 73 փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումից հետո բոլոր 203 գործող փոքր ՀԷԿ-ի ընդհանուր հզորությունը կկազմի 365 ՄՎտ, իսկ դրանց տարեկան արտադրության ծավալը՝ 1,2 մլրդ կՎտ/ժ:


Բուդաղյանը տեղեկացրեց նաև, որ փոքր հիդրոէլեկտրակայանների թվով առաջին տեղում է Սյունիքի մարզը, որտեղ ըստ 2012թ.-ի հուլիսի 1-ի տվյալների, գործում է 31 և կառուցվում է 22 նոր փոքր ՀԷԿ:

Սյունիքին հաջորդում են Լոռու (գործում է 21, կառուցվում է  14 փոքր ՀԷԿ) և Վայոց Ձորի մարզերը (գործում է 17, կառուցվում է 15 փոքր ՀԷԿ):  -0-