Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2013թ.–ի հունվար–փետրվարին աճել է 2.2%–ով` մինչև 36 մլրդ դրամ
02.04.2013,
12:06
Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2013թ.-ի հունվար–փետրվարին կազմել է շուրջ 36 մլրդ դրամ՝ 2012 թվականի հունվար–փետրվարի համեմատ աճելով 2.2 տոկոսով։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից:

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2013թ.-ի հունվար–փետրվարին կազմել է շուրջ 36 մլրդ դրամ՝ 2012 թվականի հունվար–փետրվարի համեմատ աճելով 2.2 տոկոսով։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից:
ԱՎԾ տվյալներով` արտադրված գյուղատնտեսական արտադրանքի և ձկնորսության համախառն ծավալը 2013 թվականի հունվար–փետրվարին, 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 5.7 տոկոսով և կազմել ավելի քան 40,8 մլրդ դրամ։
Հաղորդագրության համաձայն` անասնաբուծության արտադրանքի ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է շուրջ 35,5 մլրդ դրամ` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 1,8 տոկոսով, բուսաբուծության ծավալը կազմել է շուրջ 480,7 մլն դրամ` ավելանալով 51,6 տոկոսով, իսկ ձկնորսությանը` 4,7 մլրդ դրամ (36% աճ)։
Ըստ վիճակագրական ծառայության տվյալների` 2013 թվականի հունվար–փետրվարին խոշոր և մանր եղջերավոր անասունների և թռչնամսի (կենդանի քաշով) իրացումը նվազել է 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ և կազմել 4,7 հազար տոննա։ Ընդ որում, մորթից ստացված մսի առավելագույն իրացումն իրականացվել է Արմավիրի և Կոտայքի մարզերում, համապատասխանաբար, 0,9 և 0,6 հազար տոննա:
Վիճակագրական տվյալների համաձայն` 2013թ.–ի հունվար–փետրվարին, 2012թ.–ի հունվար–փետրվարի համեմատ, կաթի արտադրությունն ավելացել է 6,9 տոկոսով և 52,9 հազար տոննա կազմել: Կաթի արտադրության առավելագույն ցուցանիշը հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է Շիրակի մարզում` 9,9 հազար տոննա:
Միաժամանակ հավկիթի արտադրությունը 2013թ.–ի հունվար–փետրվարին, 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 1,6 տոկոսով` կազմելով 30,4 մլն հատ։ Ավելի շատ հավկիթ է արտադրվել Արմավիրի մարզում` 9,7 մլն հատ։
ԱՎԾ-ից հայտնեցին նաև, որ Հայաստանում 2013թ.–ի հունվարին ձկնորսության և ձկնաբուծության ծավալը կազմել է 908,3 տոննա (ընդ որում ողջ ծավալն իրացվել է)` 2012թ,–ի հունվար–փետրվարի համեմատ ավելանալով 34 տոկոսով։ ($1–ը 418,58 դրամ է)։ -0-