Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+15

Հայաստանում խորքային ջրերի օգտագործումն այսուհետ վճարովի կլինի

10.07.2013, 14:18
ՀՀ կառավարությունը չորեքշաբթի կայացած նիստի ընթացքում որոշում է ընդունել ստորերկրյա ջրերի օգտագործման դիմաց 15 դրամ/խմ և մակերևութային ջրերի օգտագործման դիմաց 5 դրամ/խմ չափով վճար սահմանելու մասին։

Հայաստանում խորքային ջրերի օգտագործումն այսուհետ վճարովի կլինի
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը չորեքշաբթի կայացած նիստի ընթացքում որոշում է ընդունել ստորերկրյա ջրերի օգտագործման դիմաց 15 դրամ/խմ և մակերևութային ջրերի օգտագործման դիմաց 5 դրամ/խմ չափով վճար սահմանելու մասին։

Ինչպես նշեց Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, նախկինում այդ ջրերն անօրինական և անվճար են օգտագործվել։

Սահմանված վճարներից հավաքված միջոցները կուղղվեն Արարատի մարզի մոտ 700 անօրինական ջրհորների կոնսերվացմանը։

Ինչպես նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան դաշտավայրի խորքային ջրերի մակարդակը նվազում է, ինչի հետևանքով «լարված իրավիճակ է ստեղծվել»։

«Պետք է անմիջապես զբաղվել դրանով։ Յուրաքանչյուր ջրհորի կոնսերվացման  համար մոտ 4 մլն դրամ կպահանջվի։ Առաջին հերթին  կկոնսերվացվեն ինքնաշատրվանող ջրհորները»,– ավելացրեց վարչապետը։  ($1 – 411,76 դրամ է). -0-