Հայաստանում մեկնարկում է օրենսդրական կարգավորման դյուրացման գործընթացը
13.03.2013,
18:34
ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը և Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիան կնքեցին փոխըմբռնման հուշագիր։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը և Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիան կնքեցին փոխըմբռնման հուշագիր։
Փաստաթղթի համաձայն, կողմերը համատեղ աշխատելու պատրաստակամություն են հայտնում օրենսդրության կողմից նախատեսված հաշվապահական հաշվառման և աուդիտի բնագավառում կարգավորման ընթացակարգերի կրճատման, ինչպես նաև հարկային և փոխադարձ ամրագրված ոլորտների գծով։
«Մեր կենտրոնն իրենից ներկայացնում է «օրենսդրական գիլյոտին»`ծրագիր, որի նպատակն է էականորեն թեթևացնել բիզնեսի եւ քաղաքացու վրա ընկնող կարգավորումների բեռը՝ առնվազն երկու անգամ կրճատելով նրանց գործառնական ծախսերը»,- ասաց Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը հուշագրի ստորագրման ընթացքում:
Նա ընդգծեց, որ ՕԿԱԿ աշխատակիցներն ուսումնասիրություններ պետք է սկսի հարկային օրենսդրության դաշտում, ինչը բավականին երկար ժամանակ կպահանջի, քանի որ զուգահեռ ընթանում է մեթոդաբանության և գործիքների համապատասխանեցման գործընթացը միջազգային չափանիշներին։
Նշելով, որ հարկային ոլորտի օրենսդրությունն ամենախնդրահարույցն է` Եղիազարյանն ասաց, որ աշխատանքները կտարվեն այս օրենսդրությունն առավելագույնս պարզեցնելու ուղղությամբ։ Նա հույս հայտնեց, որ Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիան այս հարցում կարող է մեծ աջակցություն ցույց տալ:
Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի խորհրդի նախագահ Ահարոն Չիլինգարյանն իր հերթին հայտնեց, որ իրական կյանքում հաշվապահները հաճախ են առնչվում հարկային գործարքների գնահատման և կազմակերպման, հարկային վճարների հաշվարկման, ֆինանսական հաշվետվությունների նախապատրաստման գործառույթների հետ, որոնք այնուհետև աուդիտ են անցնում, և այդ պատճառով այդ ոլորտի մասնագետները շատ լավ «գլուխ են հանում» բոլոր հարցերից և իրազեկ են խնդիրներին::
«Այդ իսկ պատճառով էլ մենք որոշեցին օժանդակություն ցուցաբերել կառավարությանն այդ հասարակական խնդրի լուծման գործում։ Դա կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը»,– ասաց նա։
Փաստաթղթի դրույթների համաձայն, կողմերը համատեղ կքննարկեն այդ ոլորտներում առկա խնդիրները, կկազմակերպեն սեմինարներ և այլ միջոցառումներ` վիճելի հարցերը բացահայտելու և օրենսդրությունում բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու համար։
Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիան մասնագիտական մարմին է, որի առաքելությունն է խրախուսել Հայաստանում գործող կազմակերպությունների ֆինանսական տեղեկատվության վստահելիությունը օգտագործողների, այդ թվում` նաև ներդրողների աչքում: Առաքելությունն իրագործելու նպատակով ՀՀԱԱ-ն ձգտում է կատարելագործել ՀՀ-ում գործող հաշվապահների և աուդիտորների մասնագիտական կարողությունները` որակավորման, շարունակական կրթության, համապարփակ մասնագիտական օժանդակության և որակի հսկողության միջոցով, ինչպես նաև հաշվապահության և աուդիտի պատվիրատուների հետ մշտական փոխադարձ կապի միջոցով։
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը ստեղծվել է ՀՀ կառավարության որոշմամբ՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի սեպտեմբերի 17-ի N 246-Ն հրամանագիրը, որով սահմանված 17 ոլորտներում (ձեռներեցություն, ֆինանսներ, հարկային, մաքսային, առողջապահություն, տրանսպորտ, կապ, կրթություն եւ այլն) վերացվելու են գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթները, բարելավվելու են պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունները, կրճատվելու են այս ոլորտներում գործող նորմատիվ իրավական ակտերը եւ դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ, ծախսատար եւ աննպատակահարմար մեխանիզմները:
Ծրագրի արդյունքում շուրջ 50 տոկոսով կնվազի բիզնեսի եւ քաղաքացու ուսերին ընկնող՝ կարգավորումներով պայմանավորված ֆինանսական բեռը, կկրճատվի կարգավորում պարունակող իրավական ակտերի նվազագույնը 30 տոկոսը, մնացած կարգավորումների 20-30 տոկոսն էականորեն կպարզեցվի:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի կառավարության և դոնոր ընկերությունների` շուրջ 2 մլն դոլարի ներդրումների հաշվին։
Հայաստանում «Կարգավորիչ գիլյոտինի» ծրագիրն իրականացնելու մտադրությունների մասին հուշագիրը ստորագրվել է 2011թ. նոյեմբերի 3-ին ՀՀ կառավարության, ԵԱՀԿ-ի, Զարգացման ավստրիական գործակալության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի և ՄԱԶԾ (ՄԱԿ-ի համընդհանուր զարգացման ցանց) միջև:
Փաստաթղթի համաձայն, կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնում Հայաստանին «կարգավորող գիլյոտին» արագ բարեփոխումների գործիքի ներդրման գործում օժանդակելու վերաբերյալ, ինչը Հայաստանին հնարավորություն կընձեռի թարմացնել կարգավորող քաղաքականությունը և էապես բարելավել բիզնես–միջավայրը` նպաստելով բյուրոկրատիայի կրճատմանը և կառավարման արդյունավետության բարձրացմանը։ -0-