Հայաստանում նախադրյալներ կան 2013 թ.–ին 7% տնտեսական աճի հասնելու համար
06.06.2013,
17:01
2013 թվականին Հայաստանում 7 տոկոսանոց տնտեսական աճի հասնելու նախադրյալները կան, բայց դրան հասնելու համար քաղաքական կամք է անհրաժեշտ, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. 2013 թվականին Հայաստանում 7 տոկոսանոց տնտեսական աճի հասնելու նախադրյալները կան, բայց դրան հասնելու համար քաղաքական կամք է անհրաժեշտ, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։
«Չեմ կարող ասել` կկարողանա՞, արդյոք, Հայաստանը հասնել նախագահ Սարգսյանի կողմից Հայաստանի կառավարության առջև դրված 7–տոկոսանոց աճին` հաշվի առնելով երկրում առկա տնտեսական մարտահրավերները։ Սակայն այդ աճին հասնելու նախադրյալներ, անկասկած, կան, և մեզ պետք է քաղաքական կամք դրանցից օգտվելու համար»,– ասաց Բոստանջյանը։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության առջև խնդիր է դրել 2013 թվականին ապահովել 7 տոկոսանոց տնտեսական աճ։ Նախագահը հայտարարել է, որ այս տարի կառավարության աշխատանքից որակյալ ցուցանիշներ և սոցիալական խնդիրների լուծում է ակնկալում։
Նախադրյալների թվում Բոստանջյանը նշեց Հայաստանում առկա լեռնահանքային ռեսուրսները, հայ գիտնականների գիտական ներուժը, թեթև արդյունաբերության որոշ ճյուղերի գործունեության արդյունավետության պաշարը և գյուղատնտեսության զարգացումը։
Նա միաժամանակ նշեց, որ, հաշվի առնելով նախորդ տարվա տնտեսական ցուցանիշները` Հայաստանի կառավարությունը հաջողությունների հասնելու հնարավորություն ունի դրված խնդիրներում և ընթացիկ տարում։ «Դա է մատնանշում, մասնավորապես, Հայաստանում 2012 թվականին գրանցված 7 տոկոսը գերազանցող տնտեսական աճը, ինչը հատկապես հետճգնաժամային ժամանակահատվածում լավ ցուցանիշ է հետագա զարգացման համար»,– ասաց տնտեսագետը։
Գնահատելով 2013 թվականի կառավարության ծրագիրը` Բոստանջյանն ասաց, որ այն ընդգրկում է ամենաարդիական խնդիրները, ներառյալ միգրացիան, աշխատատեղերի ստեղծումը, աղքատության մակարդակի նվազումը և այլ օրախնդիր հարցեր։
«Ընդդիմադիրների` կառավարության մոտ նշված խնդիրների լուծման համար մեխանիզմների բացակայությանը վերաբերող քննադատությունն արդար է, սակայն բազմաթիվ երկրների կառավարություններ տարեկան ծրագիր են ներկայացնում հենց այդ ձևաչափով` հետագայում պարզաբանումներ տալով հասարակությանը»,– ասաց Բոստանջյանը` հույս հայտնելով, որ Հայաստանի կառավարությունը նույնպես կբարձրացնի իր մեխանիզմների թափանցիկությունն ու հասանելիությունը։
Հայաստանի ՀՆԱ աճը 2012 թվականին կազմել է 7.2 տոկոս։ 2013 թվականի բյուջեի համաձայն` Հայաստանի ՀՆԱ աճն այս տարի ծրագրված է 6.2 տոկոսի չափով։ -0-