Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+11

Հայաստանում օտարերկրյա ներդրումները 9 ամսում կրճատվել են 35,2%-ով՝ կազմելով 391,1 մլն դոլար

30.11.2012, 18:51
Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումները 2012թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին, 2011թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ կրճատվել են 35,2 տոկոսով՝ կազմելով 391,1 մլն դոլար:
Հայաստանում օտարերկրյա ներդրումները 9 ամսում կրճատվել են 35,2%-ով՝ կազմելով 391,1 մլն դոլար
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումները 2012թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին, 2011թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ կրճատվել են 35,2 տոկոսով՝ կազմելով 391,1 մլն դոլար:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, իրական հատվածում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումներն ընթացիկ տարվա ինն ամիսների ընթացքում կազմել են շուրջ 221,3 մլն դոլար՝ 2011թ.-ի ինն ամիսների 479,4 մլն դոլարի դիմաց:

Հայաստանի իրական հատվածում օտարերկրյա ներդրումներ կատարած առաջատար երկրների հնգյակում են Կանադան, Ռուսաստանը, Շվեյցարիան, Գերմանիան և Ֆրանսիան:

2012թ.-ի ինը ամիսների ընթացքում Հայաստանում օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալով՝ շուրջ 102,2 մլն դոլար, առաջատարի դիրքում է Կանադան: Հատկանշական է, որ հաշվետու ժամանակահատվածում ուղղակի ներդրումներ չեն կատարվել:

Այս ցուցանիշով երկրորդ տեղում է Ռուսաստանը, որը Հայաստանում շուրջ 82,1 մլն դոլարի ներդրում է կատարել: Ընդ որում` Ռուսաստանի ուղղակի ներդրումները հայկական տնտեսության իրական հատվածում ամենաշոշափելին են` 53,6 մլն դոլար:

Հաշվետու ժամանակահատվածում Շվեյցարիայի ընդհանուր ներդրումները Հայաստանի իրական հատվածում կազմել են ավելի քան 38,8 մլն դոլար, իսկ ուղղակի ներդրումները՝ շուրջ 37,8 մլն դոլար:

Շվեյցարիային հաջորդում է Գերմանիան, որն ավելի քան 36,6 մլն դոլար է ներդրել, բոլոր միջոցներն ուղղակի ներդրումներ են եղել:

Եվ խոշոր ներդրողների հնգյակը եզրափակում է Ֆրանսիան, որի Հայաստան կատարած ներդրումները կազմել են 34,5 մլն դոլար, բոլորը՝ ուղղակի ներդրումներ:
 
Միաժամանակ Հայաստանի իրական հատվածում մյուս երկրների կատարած ուղղակի ներդրումների համախառն ծավալը 2012թ.-ի երեք եռամսյակի ընթացքում կազմել է շուրջ 24,2 մլն դոլար:

ԱՎԾ տվյալների համաձայն, 2012թ.-ի 9 ամսում համախառն օտարերկրյա ներդրումների 19,46 տոկոսը և Հայաստանի իրական հատվածում ուղղակի ներդրումների 34,13 տոկոսն ուղղվել են հանքագործական արդյունաբերության ոլորտ և բացահանքերի շահագործմանը: Ընդ որում` ուղղակի ներդրումների 22,23 տոկոսն իրականացվել է հեռահաղորդակցության ոլորտում, իսկ 10,93 տոկոսը՝ անշարժ գույքի հետ կապված գործողությունների ոլորտում: ($1-405,32 դրամ): --0—