Հայաստանում պահածոների արտադրության ծավալը 2013 թվականի հունվար–մայիսին 1565,6 տոննա է կազմել
02.07.2013,
12:50
Հայաստանում արտադրված պահածոների ընդհանուր ծավալը 2013 թվականի հունվար–մայիսին կազմել է 1565,6 տոննա` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 13,5 տոկոսով, հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում արտադրված պահածոների ընդհանուր ծավալը 2013 թվականի հունվար–մայիսին կազմել է 1565,6 տոննա` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 13,5 տոկոսով, հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը։
Միաժամանակ հունվար–մայիսին մսի պահածոների արտադրությունն աճել է մինչև 366,5 տոննա` 2012 թվականի հունվար–մայիսի 246,3 տոննայի դիմաց (աճը` 48,8%)։
Բացի այդ, վիճակագրական տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 317,4 տոննա բանջարեղենի պահածո` 2012թ.–ի հունվար–մայիսի 281,3 տոննայի դիմաց (աճը` 12,8%)։
2013 թվականի հունվար–մայիսին արտադրվել է ընդամենը 440,1 տոննա պահածոյացված լոլիկ, ինչը 17,6 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Վիճակագրության համաձայն, մրգային պահածոների արտադրության ծավալը կազմել է 398,1 տոննա, ինչը 25,1%–ով շատ է 2012թ.–ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 87,7 տոննա կետչուպ, ինչը 8,8%–ով շատ է նախորդ տարվա ցուցանիշից, 5637,4 հազար լիտր բնական հյութ (2012թ.–ի հունվար–մայիսին գրանցված 5841,8 հազար լիտրի դիմաց` 3,5% անկում)։ --0—