Հայաստանում պարենային ապրանքներն օգոստոսին թանկացել են 1%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ էժանացել 0,2%-ով
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/. Պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2024 թվականի հուլիսին, 2023 թվականի հուլիսի համեմատ, աճել են 1%-ով, իսկ ամսվա կտրվածքով` նվազել 0,2%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։
Հացաբուլկեղենը և հացահատիկային ապրանքներն օգոստոսին մեկ տարվա կտրվածքով էժանացել են 1,5%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 0,1%-ով։ Միաժամանակ ալյուրը օգոստոսին էժանացել է 1%-ով (ամսվա կտրվածքով աճել է 0,2%-ով), բլղուրը՝ 0,7%-ով (0,4%-ով աճ), իսկ ոսպը թանկացել է 9,2%-ով (աճը՝ 0.8%):
Միսը մեկ տարվա կտրվածքով օգոստոսին նվազել է 2,4%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 0,3%-ով։ Միաժամանակ խոզի միսն օգոստոսին տարեկան կտրվածքով էժանացել է 6,8%-ով (ամսվա ընթացքում անկումը՝ 0,4%), տավարի միսը` 1,8%-ով (անկումը՝ 0,6%), թռչնամիսը` 5,5%-ով (աճը՝ 0.1%): Իսկ գառան միսն օգոստոսին, նախորդ տարվա օգոստոսի համեմատ, թանկացել է 2,6%-ով (անկումը՝ 0,1%)։
Ձկան և ծովամթերքի գները 2024 թվականի օգոստոսին, 2023 թվականի օգոստոսի համեմատ, նվազել են 5,3%-ով, իսկ նույն տարվա հուլիսին՝ 0,1%-ով։
«Կաթնամթերք, պանիր և ձու» խմբում օգոստոսին մեկ տարվա կտրվածքով գները նվազել են 0.4%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 0.3%-ով։ Միաժամանակ օգոստոսին պանիրը մեկ տարվա ընթացքում էժանացել է 6,9%-ով (ամսվա ընթացքում անկումը` 0,8%), թարմ կաթը` 1,9%-ով (անկումը՝ 0,9%), իսկ թթվասերը թանկացել է 0,7%-ով (ամսվա ընթացքում աճը՝ 0,4%)։ Իսկ ձուն օգոստոսին տարեկան կտրվածքով թանկացել է 8,3%-ով (աճը՝ 0,1%)։
«Յուղեր և ճարպեր» խմբի ապրանքներն օգոստոսին տարեկան կտրվածքով էժանացել են 3%-ով, իսկ ամսվա կտրվածքով թանկացել են 1,1%-ով։ Միաժամանակ մարգարինն էժանացել է 16,9%-ով (ամսվա ընթացքում անկումը՝ 0,3%), կարագը՝ 0,7%-ով (աճը՝ 1,2%), իսկ բուսայուղը՝ 6,3%-ով (աճը՝ 1,3%)։
Օգոստոսին մրգի գները մեկ տարվա կտրվածքով թանկացել են 8,5%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ էժանացել 6%-ով։
«Բանջարեղեն» խմբում օգոստոսին տարեկան կտրվածքով գներն աճել են 15%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 3.6%-ով։
«Շաքարավազ, մրգային խյուս, մեղր, օշարակներ, շոկոլադ և շաքարային հրուշակեղեն» խմբում օգոստոսին գների աճը տարվա կտրվածքով կազմել է 2.9%, իսկ ամսվա կտրվածքով՝ 1.2%: Միաժամանակ շաքարավազը և շաքարն օգոստոսին, նախորդ տարվա օգոստոսի համեմատ, թանկացել են 2,5%-ով, իսկ ամսվա կտրվածքով` 1,7%-ով։ Շոկոլադն օգոստոսին, նախորդ տարվա օգոստոսի համեմատ, թանկացել է 3,9%-ով (ամսվա կտրվածքով՝ 1,7%-ով)։
«Սուրճ, թեյ և կակաո» խմբում այս տարվա օգոստոսին, նախորդ տարվա օգոստոսի համեմատ, գներն աճել են 8%-ով, իսկ այս տարվա հուլիսի համեմատ՝ 0.4%-ով։ Օգոստոսին սուրճը մեկ տարվա կտրվածքով թանկացել է 8,8%-ով (ամսվա կտրվածքով աճը՝ 0,5%), կակաոն՝ 3,6%-ով (աճը՝ 0,8%)։
Հանքային կամ աղբյուրի ջրի, ինչպես նաև շշալցված խմելու ջրի գինը հուլիսին աճել է 1.9%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 0.6%-ով։
Ալկոհոլային արտադրանքն օգոստոսին, նախորդ տարվա օգոստոսի համեմատ, թանկացել է 7,7%-ով (ամսվա կտրվածքով աճը՝ 0,8%): Միաժամանակ օղին օգոստոսին, նախորդ տարվա օգոստոսի համեմատ, թանկացել է 10,9%-ով (ամսվա կտրվածքով աճը՝ 1%), գինին էժանացել է 1,7%-ով (աճը՝ 0,1%), իսկ գարեջուրը թանկացել է 4,4%-ով (ամսվա կտրվածքով՝ 0,6%)։
Ծխախոտային արտադրանքը օգոստոսին տարեկան կտրվածքով թանկացել է 1.4%-ով (ամսվա կտրվածքով անկումը` 0.1%)։
Այլ խմբերում չընդգրկված պարենային ապրանքները 2024 թվականի օգոստոսին, 2023 թվականի օգոստոսի համեմատ, էժանացել են 3,3%-ով, իսկ նույն տարվա հուլիսի համեմատ՝ 0,1%-ով։
Միաժամանակ, վիճակագրական տվյալների համաձայն, ոչ պարենային ապրանքների շուկայում 2024 թվականի օգոստոսին, 2023 թվականի օգոստոսի համեմատ, գները նվազել են 1,6 տոկոսով, իսկ այս տարվա հուլիսի համեմատ՝ 0,6 տոկոսով։
Հայաստանում 2024 թվականի օգոստոսին, 2023 թվականի օգոստոսի համեմատ, գրանցվել է 1.3% գնաճ, իսկ ամսվա կտրվածքով՝ 0.1%։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:19 05.09.2024