Հայաստանում սննդամթերքի գներն օգոստոսին նվազել են 0,9%-ով
07.09.2012,
17:18
Հայաստանի սպառողական շուկայում սննդամթերքի գների նվազումն օգոստոսին, հուլիսի համեմատ, կազմել է 0,9 տոկոս, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի սպառողական շուկայում սննդամթերքի գների նվազումն օգոստոսին, հուլիսի համեմատ, կազմել է 0,9 տոկոս, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
«Միաժամանակ ոչ պարենային ապրանքների գները բարձրացել են 0,1 տոկոսով, իսկ ծառայություններինը չեն փոխվել»,-ասաց Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ հիմնականում նվազել են բանջարեղենի և մրգերի գները, մասնավորապես, կարտոֆիլի արժեքը կրճատվել է 9,2 տոկոսով, իսկ մրգերինը 3,6 տոկոսով էժանացել է:
Ըստ նրա՝ վերջին ամսվա ընթացքում աճ է գրանցվել հացամթերքի (1,3%), մսամթերքի (0,1%), հրուշակեղենի (1%) և ոչ սպիրտային խմիչքների (0,4%) գներում:
Մարտիրոսյանը տեղեկացրեց նաև, որ Հայաստանի սպառողական շուկայում 2012թ.-ի օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գների 2,5 աճ է գրանցվել:
«Սննդամթերքի գներն աճել են 1,7 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը բարձրացել են 4,7 տոկոսով: Երկրում ծառայությունների գները նշված ժամանակահատվածում աճել են 2,2 տոկոսով»,- ասաց բաժնի պետը:
Միաժամանակ նա նշեց, որ հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում սպառողական շուկայում գները, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են:
Ըստ նրա՝ սննդամթերքի գներն աճել են 1,5 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝ 4 տոկոսով, իսկ երկրում ծառայությունների գները նշված ժամանակահատվածում աճել են 2,1 տոկոսով: -0-