Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-7

Հայաստանում ծիրանի բերքի ընդհանուր ծավալը 2013թ.–ին ավելի քան 86 հազար տոննա է կազմել. Գյուղատնտեսության նախարարություն

30.09.2013, 15:09
Հայաստանում ծիրանի բերքի ծավալն այս տարվա սեպտեմբերի 30–ի դրությամբ կազմել է 86,4 հազար տոննա` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 12 հազար տոննայով, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը։
Հայաստանում ծիրանի բերքի ընդհանուր ծավալը 2013թ.–ին ավելի քան 86 հազար տոննա է կազմել. Գյուղատնտեսության նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ծիրանի բերքի ծավալն այս տարվա սեպտեմբերի 30–ի դրությամբ կազմել է 86,4 հազար տոննա` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 12 հազար տոննայով, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը։

«Բերքի ծավալի աճը ծիրանի արտահանման ծավալի բարձրացման է հանգեցրել, որն այսօրվա դրությամբ 23,3 հազար տոննա է կազմել` 10,7 հազար տոննայով գերազանցելով անցյալ տարվա ցուցանիշը»,– ասաց նա։

Միաժամանակ Գալստյանն ընդգծեց, որ ծիրանի բերքի ծավալը 2013թ.–ին կարող էր ավելի բարձր լինել, սակայն դրան խանգարեց Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկուտը։

«Օրինակ` եթե անցյալ տարի Արմավիրի մարզում ծիրանի բերքի ծավալը կազմել էր 30,400 տոննա, ապա ընթացիկ տարում այն չի գերազանցել 30 հազար տոննան»,– ավելացրեց նա։

Մայիսին տեղի ունեցած կարկուտը շուրջ 17 հազար հա գյուղատնտեսական ցանքատարածք էր վնասել։ Հայաստանի Արմավիրի մարզում կարկտահարության վնասը կազմել էր մոտ 25 մլրդ դրամ։ ($1 –ը` 405,06 դրամ)-0–