Հայաստանում ջրի սակագնի բարձրացումը կարող է հանգեցնել այլ ծառայությունների թանկացմանը. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ջրի սակագնի 8–տոկոսանոց բարձրացումը կարող է հանգեցնել այլ ծառայությունների թանկացմանը, երկուշաբթի լրագրողներին ասաց Սպառողների խորհրդատվությունների կենտրոնի ղեկավար Կարեն Չիլինգարյանը։
«Ցավոք, Հայաստանում եղել են այնպիսի դեպքեր, երբ ծառայություններից մեկի թանկացումը հանգեցրել է այլ ոլորտների շղթայական ռեակցիայի»,– ասաց Չիլինգարյանը։
Այսօր Հայաստանում ջրի սակագինը կազմում է 180 դրամ ($0,37) մեկ խորանարդ մետրի դիմաց։ Նշվում է, որ ընկերությունն առաջարկում է բարձրացնել սակագինը մինչև 194.3 դրամ ($0,45)։
Չիլինգարյանի խոսքով, «Veolia Jur» ընկերության` ջրի սակագինը բարձրացնելու ցանկությունն անհիմն է, քանի որ այս ժամանակահատվածում ընկերությունը չի բարելավել տրամադրվող ծառայությունների որակը։
«Նրանից հետո, երբ հունվարի 1–ից Հայաստանում սահմանվեց ջրի 180 դրամ սակագինը, ապա այժմ չգիտես ինչու «Veolia Jur» ընկերությունն առաջարկում է բարձրացնել այն 14 դրամով, ինչը, իմ կարծիքով, անընդունելի է։ Նրանք պարզ ճանապարհներ են փնտրում ջրի կորուստների նվազեցմամբ զբաղվելու փոխարեն` Երևանում 2015 թվականին այդ ցուցանիշը կազմել է 70-75 տոկոս»,– ասաց նա։
Փորձագետը նշեց, որ ջրի կորուստների կրճատումն ավելի մեծ շահույթ կբերի ընկերությանը, քան ջրի սակագնի բարձրացումը։
2017 թվականի հունվարի 1–ից «Veolia Jur» ընկերությանն է անցել հինգ ` «Երևան ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ ջրմուղ», «Լոռի ջրմուղ» և «Նոր Ակունք» ընկերությունների գույքի կառավարումը։ -0-