Հայաստանի խորհրդարանը սկսել է քննարկել ՎԶՄԲ–ի հետ 52 մլն դոլարի վարկային համաձայնագիրը
22.06.2015,
18:26
Հայաստանի Ազգային ժողովը երկուշաբթի արտահերթ նիստում սկսել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից Հայաստանին 52 մլն դոլարի վարկային համաձայնագրի տրամադրման քննարկումը «Հայաստանի էլեկտրամատակարարման համակարգերի բարելավում» (ETNIP) ծրագրի շրջանակում։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովը երկուշաբթի արտահերթ նիստում սկսել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից Հայաստանին 52 մլն դոլարի վարկային համաձայնագրի տրամադրման քննարկումը «Հայաստանի էլեկտրամատակարարման համակարգերի բարելավում» (ETNIP) ծրագրի շրջանակում։
Համաձայնագիրն այս տարվա ապրիլի 8–ին ստորագրել են Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Համաշխարհային բանկի հայկական գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին։
«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ–ն և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի կողմի իրականացվող ծրագիրն ուղղված է «Աշնակ» և Երևանի ՋԷԿ ենթակայանների հիմնանորոգմանն ու վերակազմավորմանը` էլեկտրամատակարարման և կառավարման համակարգերի հուսալիության բարձրացման համար։
Վարկը կտրամադրի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը 25 տարով և 14.5 տարի արտոնյալ ժամանակահատվածով։ -0-