Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանը պետք է խթանի ներքին ներդրումները օտարերկրյա ուղիղ ներդրումների ծավալները մեծացնելու համար. տնտեսագետ

16.10.2014, 19:57
Հայաստանը պետք է խթանի ներքին ներդրումները օտարերկրյա ուղիղ ներդրումների ծավալները մեծացնելու համար, կարծում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։
Հայաստանը պետք է խթանի ներքին ներդրումները օտարերկրյա ուղիղ ներդրումների ծավալները մեծացնելու համար. տնտեսագետ
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը պետք է խթանի ներքին ներդրումները օտարերկրյա ուղիղ ներդրումների ծավալները մեծացնելու համար, կարծում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

«Եթե մենք չենք վստահում մեր երկրի տնտեսությանը, ներդրումներ չենք կատարում, ինչպե՞ս կարող ենք դա պահանջել արտասահմանցիներից»,– հինգշաբթի «ԵՏՄ կազմում Հայաստանի տնտեսական հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Մանասերյանը։
 
Նրա խոսքով` Հայաստանը պետք է կարողանա ճիշտ օգտագործել Եվրասիական տնտեսական միության հնարավորությունները տնտեսության ակտիվությունը խթանելու, մանր և միջին ձեռնարկատիրությունը խթանելու համար։

«Ամեն ինչ կախված է մեզանից։ Միայն ներքին ներդրումների ծավալներն ավելացնելու ճանապարհով մենք կկարողանանք համոզել օտարերկրյա ներդրողներին, որ Հայաստանը բարենպաստ միջավայր է ներդրումների համար»,– ասաց նա։

«ԵՏՄ կազմում Հայաստանի տնտեսական հեռանկարները» թեմայով քննարկման կազմակերպիչներն են Ռուսաստանի հայերի միությունն ու Համաշխարհային հայկական կոնգրեսը։

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի միացմանը ԵՏՄ–ին։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է ուրբաթ, երկրների ղեկավարների մակարդակով` Մինսկում կայացած նիստի արդյունքում։ Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին հավասար դառնում է 2015 թվականի հունվարի 1-ից գործունեությունը սկսող ԵՏՄ–ի լիիրավ մասնակիցը։ -0-