Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
433.76
RUB
4.6501
GEL
139.96
2026 թ. մարտի 31, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանը վեց երկրի հետ ազատականացրել է օդային հաղորդակցությունը. Էկոնոմիկայի նախարարություն

08.04.2015, 18:59
Հայաստանն օդային հաղորդակցությունն ազատականացրել է Ավստրիայի, Ռուսաստանի, Ղազախստանի, Իրանի, Իսպանիայի, Թուրքմենստանի և Իրաքի հետ, չորեքշաբթի ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։
Հայաստանը վեց երկրի հետ ազատականացրել է օդային հաղորդակցությունը. Էկոնոմիկայի նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանն օդային հաղորդակցությունն ազատականացրել է Ավստրիայի, Ռուսաստանի, Ղազախստանի, Իրանի, Իսպանիայի, Թուրքմենստանի և Իրաքի հետ, չորեքշաբթի ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։

Օդային տարածքի ազատականացման նախագիծը ՀՀ կառավարությունը հաստատել էր 2013 թվականի հոկտեմբերի 23-ին։

«Վեց երկրի հետ արդեն նոր պայմանագրեր են ստորագրվել, որոնց համաձայն` օդային հաղորդակցության իրավական բազան ազատականացվել է»,– ասել է Ճշմարիտյանը։

Նրա խոսքով` ավարտական փուլում են գտնվում Կատարի, Լեհաստանի, Իռլանդիայի, Նիդեռլանդների, Քուվեյթի, Հորդանանի, Թաիլանդի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի և Հունաստանի հետ բանակցությունները։

«Օդային հաղորդակցությունների ոլորտում Հայաստանի քաղաքականությունը երեք բաղադրիչ ունի` նոր ուղղություններ, տոմսի առավելագույն ցածր գներ, որակյալ ծառայություններ»,– ասել է Ճշմարիտյանը։

Քաղավիացիայի գլխավոր վարչության տվյալներով` հայկական օդանավակայններում ուղևորափոխադրումների ծավալը 2014 թվականին, 2013 թվականի համեմատ, ավելացել է 18,5%–ով։ Նշված ժամանակահատվածում օդային տրանսպորտից օգտվել է 2 082 755 ուղևոր` 2013 թվականի 1 758 240 ուղևորի դիմաց։-0-