Рейтинг@Mail.ru
USD
374.48
EUR
440.95
RUB
4.9443
GEL
139.08
2026 թ. ապրիլի 15, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայկական դրամի արժեզրկումը դրական ազդեցություն կունենա արտահանման վրա. Ապրանքարտադրողների միություն

23.05.2012, 19:21
Հայկական դրամի արժեզրկումը դրական ազդեցություն կունենա արտահանման վրա, կարծում է Հայրենական ապրանքարտադրողների միության ղեկավար Վազգեն Սաֆարյանը:
Հայկական դրամի արժեզրկումը դրական ազդեցություն կունենա արտահանման վրա. Ապրանքարտադրողների միություն
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամի արժեզրկումը դրական ազդեցություն կունենա արտահանման վրա, կարծում է Հայրենական ապրանքարտադրողների միության ղեկավար Վազգեն Սաֆարյանը:

«Դա (արժեզրկումը) վաղուց պետք է լիներ, քանի որ դրամի այսօրվա փոխարժեքը չի համապատասխանում իրական մակարդակին»,- չորեքշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Սաֆարյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին:

Նրա խոսքով՝ ապրանքաշրջանառության առկա ցուցանիշները՝ $4.1 միլիարդի ներկրում, 1.33 միլիարդի արտահանում, նաև տարիներ շարունակ արժույթի բարձր փոխարժեքի հետևանք է:–0-