Рейтинг@Mail.ru
USD
377.31
EUR
436.81
RUB
4.7767
GEL
138.21
2026 թ. մարտի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

Հայկական շուկա նոր ավիաընկերություն է մուտք գործելու

07.03.2019, 11:31
Հայկական շուկա նոր ավիաընկերություն է մուտք գործելու։
Հայկական շուկա նոր ավիաընկերություն է մուտք գործելու

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի./ԱՌԿԱ/. Եվրոպական «Ryanair լոուքոսթեր» ավիաընկերությունը պատրաստվում է մուտք գործել հայկական շուկա, գրում է «Ժողովուրդը»։ 

Թերթի տեղեկություններով՝ Քաղաքա­ցիական ավիացիայի կոմիտեի և ավիաընկերության ղեկավար կազմերի միջև Դուբլինում տեղի ունեցած բանակցությունները բավական արդյունավետ են ընթանում և արդեն ավարտական փուլում են: 

«Ժողո­վուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝ հայտնի են ավիաընկերության գործունեության մեկնարկի մո­տավոր ժամկետները, այն հնարավոր է սկսի չվերթեր իրականացնել արդեն 2020 թվականից: 

«Ryanair ընկերության մուտքը հնարավորություն է ստեղծելու մեծացնելու ուղևորահոսքը Եվրոպայից դեպի Հայաստան՝ առաջարկելով նոր ուղղություններ և ցածր գներ: Նշենք, որ Ryanair ընկերությունը նախատե­սել է չվերթերն իրականացնել հենց եվրոպական երկրներ»,-գրում են հոդվածի հեղինակները:–0–