Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հայ–ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովը 2013թ.–ին հավանաբար կրկին Հայաստանում կանցկացվի. ՌԴ դեսպան

10.01.2013, 13:31
Հայ–ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովը 2013թ.–ին հավանաբար կանցկացվի Հայաստանում, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայ–ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովը 2013թ.–ին հավանաբար կանցկացվի Հայաստանում, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն։

«Համաժողովը հավանաբար կրկին կանցկացվի Հայաստանում, և կարծում եմ, որ դա ճիշտ է։ Դա երկու կողմերի ցանկությունն է»,– ասաց ռուս դիվանագետը։

Ըստ նրա, շատ կարևոր է, որ որքան հնարավոր է ավելի շատ ռուսական շրջանների ներկայացուցիչներ գան Հայաստան և առևտրատնտեսական կապեր հաստատվեն փոքր ու միջին ձեռնարկատիրության մակարդակով։

Կովալենկոն նշեց, որ միջտարածաշրջանային հարաբերությունների երկրորդ համաժողովը, որը նույնպես անցնում էր Հայաստանում, ցույց տվեց, որ կողմերը ճիշտ ճանապարհի վրա են։ «Երկրորդ համաժողովի ընթացքում երկկողմ կապերի զարգացման մասին մի քանի կարևոր համաձայնագրեր ստորագրվեցին Վանաձորի և Արխանգելսկի մարզերի միջև»,– ասաց դեսպանը։

Կովալենկոն ընդգծեց, որ դեռ անելու շատ բան կա, սակայն սա միջտարածաշրջանային մակարդակով հարաբերությունների ճիշտ ձև է։
«Հայաստանը և Ռուսաստանը։ Միջտարածաշրջանային երկխոսություն–2012» հայ–ռուսական միջտարածաշրջանային երկրորդ համաժողովը կազմակերպվեց նախորդ տարվա հոկտեմբերին Երևանում։

Համաժողովին մասնակցեց ավելի քան 300 մարդ, մասնավորապես իշխանության կենտրոնական և տարածաշրջանային մարմինների, բիզնեսի, Ռուսաստանի և Հայաստանի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, 13 ռուսական շրջանների, ինչպես նաև ՀՀ մարզերի պատվիրակություններ։ –0–