«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը վերսկսելու նպատակով Հայաստանը կդիմի ԱՄՆ–ին. վարչապետ
14.11.2013,
15:10
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հայ–ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում բարձրացնել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը հանրապետությունում վերսկսելու մասին հարցը, ինչպես նաև համապատասխան հայտով դիմել «Հազարամյակի մարտահրավերներ» ընկերության գրասենյակ։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հայ–ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում բարձրացնել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը հանրապետությունում վերսկսելու մասին հարցը, ինչպես նաև համապատասխան հայտով դիմել «Հազարամյակի մարտահրավերներ» ընկերության գրասենյակ։
«Վաշինգտոնը դրական է գնահատել Հայաստանում իրականացված այս ծրագրի արդյունքները և այն գնահատել է որպես արդյունավետ ծրագիր, քանի որ բոլոր թիրախները, որ մենք դրել էինք մեր առջև, ամբողջությամբ ի կատար են ածվել։ Այսօր ուզում եմ տեղեկացնել, որ մենք հնարավորություն ունենք ևս մեկ անգամ դիմելու ծրագրի համար»,– հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում ասաց Սարգսյանը։
«Հազարամյակի Մարտահրավեր Հիմնադրամ-Հայաստան» հնգամյա ծրագրի իրականացումը պաշտոնապես ավարտվել է 2011 թվականի սեպտեմբերին։
«Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ»-ը Հայաստանում հնգամյա ծրագիր է իրականացրել (2006թ. սեպտեմբերից 2011թ. սեպտեմբեր): Ծրագրի շահառուները Հայաստանի շուրջ 350 համայնքների ավելի քան 420 հազ. գյուղացիներն էին: Ծրագրի շրջանակում վերականգնվել են ոռոգման մայր ջրանցքների վնասված հատվածներ, նորոգման կարիք ունեցող մի շարք պոմպակայաններ, կառուցվել են ոռոգման ինքնահոս համակարգեր և երրորդ կարգի ջրանցքներ, վերականգնվել Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի որոշ հատվածներ:
Ըստ վարչապետի, կրկնակի դիմումի նախապայմանը նախորդ ծրագրի ցուցանիշներն են։
««Հազարամյակի մարտահրավերների» գրասենյակի կայքէջում տեղադրված են վերջին գնահատականները, ըստ որոնց` Հայաստանի Հանրապետությունը բոլոր երեք հիմնական չափանիշներով ստացել է դրական գնահատականներ: Մեր հիմնական թույլ կողմը համարվում էր կոռուպցիոն ռիսկերը, և այսօր այդ ոլորտում ևս արձանագրվել են դրական տեղաշարժեր»,– ասաց նա։
Միաժամանակ նա նշեց, որ ծրագրի վերսկսման հավանականությունն այդքան մեծ չէ։
«Իհարկե, մենք պետք է գիտակցենք, որ հավանականությունն այդքան մեծ չէ, քանի որ «Հազարամյակի մարտահրավերներին» ֆինանսավորման համար դիմողները շատ են, սակայն մենք պարտավոր ենք փորձել օգտվել այդ հնարավորությունից»,– ավելացրեց նա։ –0–