Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՀՀ բնապահպանություն նախարարությունը համաձայն է կենցաղային թափոնների կառավարման ոլորտի խնդիրների մասին ՎՊ–ի գնահատականների հետ

02.07.2013, 16:29
ՀՀ բնապահպանության նախարարությունը համաձայն է չտեսակավորված կենցաղային թափոնների վերահսկողության ոլորտի խնդիրների վերաբերյալ ՀՀ Վերահսկիչ պալատի գնահատականների հետ, ինչը խոչընդոտում է բնապահպանական վճարների արդյունավետ գանձմանը, երեքշաբթի լրագրողներին ասաց բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը։
ՀՀ բնապահպանություն նախարարությունը համաձայն է կենցաղային թափոնների կառավարման ոլորտի խնդիրների մասին ՎՊ–ի գնահատականների հետ
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ բնապահպանության նախարարությունը համաձայն է չտեսակավորված կենցաղային թափոնների վերահսկողության ոլորտի խնդիրների վերաբերյալ ՀՀ Վերահսկիչ պալատի գնահատականների հետ, ինչը խոչընդոտում է բնապահպանական վճարների արդյունավետ գանձմանը, երեքշաբթի լրագրողներին ասաց բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը։

Ըստ նրա` 2012 թ.-ին կոշտ թափոններին բաժին է հասել 64 մլն դրամ բնապահպանական վճար, իսկ կենցաղային թափոնների դիմաց վճարները այդ գումարի չնչին մասն են կազմել։  

«Չտեսակավորված կենցաղային աղբը համարվում է չորրորդ դասի վտանգավոր թափոն, որի համար նախատեսված բնապահպանական վճարը փոքր է՝ 1500 դրամ: Բացի այդ, քանի որ շատ հաճախ պարզ չէ, թե ով է աղտոտողը, հայտնի չէ նաև, թե ումից պետք է գանձվի բնապահպանական վճարը»,– նշեց Պապյանը։

Միաժամանակ, ինչպես ընդգծեց փոխնախարարը, գերատեսչությունում համաձայն չեն ՎՊ–ի բոլոր գնահատականների հետ։ «Մասնավորապես` ՎՊ–ի հաշվետվության մեջ նշվում էր, որ բնապահպանական ոլորտում հստակեցված չեն «թափոնների տեղադրում» և «թափոնների պահում» հասկացությունները, ինչը և  ազդում է բնապահպանական վճարների ճիշտ հաշվարկման և գանձման վրա»,– պարզաբանեց նա։

Բնապահպանության փոխնախարարի խոսքով, այդ հասկացությունները հստակ առանձնացված են «Թափոնների մասին» օրենքի 4-րդ հոդվածով: Ըստ այդմ’ թափոնների տեղադրումը դրանց մեկուսացումն է, որը բացառում է դրանց հետագա օգտագործումը, մինչդեռ թափոնների պահումը դրանց ժամանակավոր տեղադրումն է, որի դեպքում հնարավոր է դրանց հետագա օգտագործումը:

Փոխնախարարը նաև նշեց,  որ կա թափոնների պահպանման պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը թափոնների հաշվառման և պետական կադաստրի վարման համար տարեկան 11 մլն դրամ է ստանում: Միաժամանակ ըստ նրա` այդ միջոցների ծախսման արդյունավետությունը ՎՊ–ի մոտ բողոքներ չի առաջացրել։

ՀՀ Վերահսկիչ պալատը հունիսի 13–ին խորհրդարանին ներկայացրեց 2012թ.–ի պետբյուջեի ծախսերի հետ կապված իրավիճակի մասին զեկույցը։ Փաստաթղթի համաձայն, խախտումների և պետական միջոցների կողոպտման գերակշռող դեպքերը գրանցվել են քաղաքաշինության և պետական գնումների ոլորտում։ Ազգային ժողովում ներկայացնելով զեկույցը` ՎՊ–ի ղեկավար Իշխան Զաքարյանը ընդգծեց նաև, որ ոլորտներից շատերում իրավիճակն անփոփոխ է մնում, և ամեն տարի նույն ոլորտներում նույն խախտումներն են հայտնաբերվում։

Շաբաթ օրը բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ քննարկման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վերահսկիչ պալատի ղեկավարի հայտարարությունը սխալ ու անհեռանկարային է անվանել։ Դիմելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` նախագահը խորհուրդ է տվել նրան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել մանրամասն, արագ ու թափանցիկ կերպով հատ առ հատ քննարկել և անդրադառնալ նշված հարցերին։

Երկուշաբթի կառավարությունում սկսվել է Վերահսկիչ պալատի նշած խնդիրների քննարկման գործընթացը։-0-