ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների բյուջետային ծախսերը 2011 թ.–ին կազմել են 13.8 մլրդ դրամ
25.09.2012,
14:52
Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների բյուջետային ծախսերը 2011 թվականին կազմել են 13.8 մլրդ դրամ` ապահովելով նախատեսված ցուցանիշի կատարումը 99.2 տոկոսով, հայտարարեց Հայաստանի գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը` խորհրդարանում ներկայացնելով 2011 թվականի բյուջեի կատարողականի զեկույցը։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների բյուջետային ծախսերը 2011 թվականին կազմել են 13.8 մլրդ դրամ` ապահովելով նախատեսված ցուցանիշի կատարումը 99.2 տոկոսով, հայտարարեց Հայաստանի գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը` խորհրդարանում ներկայացնելով 2011 թվականի բյուջեի կատարողականի զեկույցը։
«2010 թվականի համեմատ ծախսերն ավելացել են 3.5 տոկոսով, ինչը մասամբ պայմանավորված է մի շարք վարչական օբյեկտներում նորոգման աշխատանքներով»,– ասաց նա։
Այսպես, գլխավոր գանձապետի խոսքով, 2011 թվականին Հայաստանի Ազգային ժողովի ծախսերը կազմել են 2.7 մլրդ դրամ, ինչը կազմում է բյուջեով նախատեսված գումարի 99.9 տոկոսը։ «Նախորդ տարվա համեմատ խորհրդարանի ծախսերն ավելացել են 8.4 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է գործուղումների և վառելիքի ծախսերի ավելացմամբ, ինչպես նաև պետծառայողների աշխատավարձերի ֆոնդերի ավելացմամբ»,– նշեց նա։
Ջանջուղազյանը հայտնեց նաև, որ գործադիր իշխանության մարմինների ապահովման համար ընդհանուր առմամբ ծախսվել է 6.3 մլրդ դրամ, ինչը կազմել է բյուջեով հատկացված գումարի 99.2 տոկոսը։
Հատկացված միջոցները ծախսվել են նախագահի և կառավարության աշխատակազմերի, ինչպես նաև մարզային աշխատակազմերի ապահովմանը»,– ասաց նա, ավելացնելով, որ գործադիր մարմինների ծախսերն ավելացել են նախորդ տարվա համեմատ 5.4 տոկոսով աշխատավարձերի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, գործուղման, հեռահաղորդակցային ծառայությունների, ինչպես նաև ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության հաշվին։
Նախարարությունները պահելու ծախսերը, գլխավոր գանձապետի խոսքով, 2011 թվականին կազմել են 987.5 մլն դրամ։ -0-