ՀՀ ՀԾԿՀ–ն «ՀայՌուսգազարդից» գազի սակագնի բարձրացման հայտեր չի ստացել
15.08.2012,
14:59
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «ՀայՌուսգազարդից» գազի սակագնի թանկացման հայտեր չի ստացել, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Հանձնաժողովի նախագահի տեղակալ Շիրազ Կիրակոսյանը։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «ՀայՌուսգազարդից» գազի սակագնի թանկացման հայտեր չի ստացել, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Հանձնաժողովի նախագահի տեղակալ Շիրազ Կիրակոսյանը։
«Այն դեպքում, եթե ընկերությունը նման հայտ ներկայացնի, մենք այն կքննարկենք և 90 օրվա ընթացքում դրական կամ բացասական եզրակացություն կներկայացնենք»,– ասաց Կիրակոսյանը։
Նախագահի տեղակալը նշեց, որ որոշման ընդունումը կախված է Հայաստան ներկրվող գազի սակագնի փոփոխությունից, այսինքն, եթե փոխվի Ռուսաստանից ներկրվող գազի գինը, ապա հայտի մերժումն անհնար կլինի։
«Եթե երկիր ներմուծվող գազի գինը փոխվի, ապա Հայաստանում գազի սակագինը պետք է վերանայվի»,– պարզաբանեց նա։
Հուլիսի սկզբին հայկական ԶԼՄ–ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ գազի գինը կարող է թանկանալ ընթացիկ տարվա հոկտեմբերի մեկից։ Այսպես, Հայաստանի հետ սահմանին 1000 խորանարդ մետր գազի գինը, լրատվամիջոցների տվյալներով, կարժենա 280 դոլար, իսկ հաջորդ տարվա հունվարի մեկից գազի գինը կկազմի 320 դոլար։ Ներկայում Հայաստանը «Գազպրոմից» գազը գնում է 180 դոլարով 1000 խորանարդ մետրի դիմաց։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, օգոստոսի 7-8–ին ՌԴ կատարած այցի ընթացքում, Մոսկվայում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Ռուսաստանն ու Հայաստանը փոխհամաձայնության են եկել հանրապետություն մատակարարվող ռուսական գազի գնի վերաբերյալ, հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախագահի խոսքով, այդ հարցում անհրաժեշտ է ելնել գազի շուկայական գնի իրականությունից, բազմապատկած կամ բաժանած Հայաստանի` բնական գազով ապահովված լինելու անհրաժեշտությանը տարածաշրջանային գների հետ համադրելի սակագներով` պահպանելով Հայաստանի տնտեսության արդյունավետությունը
Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման ոլորտի մենաշնորհատերը «ՀայՌուսգազարդ» ընկերությունն է։ Գազը Հայաստան է մատակարարվում Վրաստանի միջոցով։
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1997թ.–ի դեկտեմբերին։ Ներկա պահին «Գազպրոմի» մասնակցության մասնաբաժինը 80 տոկոս է, ՀՀ կառավարության մասնաբաժինը` 20 տոկոս։ –0–