Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

ՀՀ ԿԲ խորհուրդը պահապնել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.0%

12.02.2013, 19:34
Երեքշաբթի կայացած նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.0%, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։
ՀՀ ԿԲ խորհուրդը պահապնել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.0%
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Երեքշաբթի կայացած նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.0%, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2013 թ. հունվարին արձանագրվել է 2.9% գնաճ, որի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 2.6%՝ գտնվելով 4.0% նպատակային թիրախի ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին մոտ:

ՀՀ ԿԲ գնահատումների համաձայն, առաջին կիսամյակում 12-ամսյա գնաճը կավելանա՝ կանխատեսող հորիզոնում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:

Խորհուրդն արձանագրեց, որ արտաքին հատվածում զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների վերաբերյալ պահպանվող անորոշությունների պարագայում կանխատեսվող հորիզոնում ակնկալվում է համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղ վերականգնում: Նման պայմաններում ձևավորվող ցածր արտաքին պահանջարկի ազդեցությամբ հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային գները կդրսևորեն համեմատաբար կայուն վարքագիծ՝ պահպանվելով առկա բարձր մակարդակներում:

Խորհուրդը գնահատեց, որ 2012 թ-ին տնտեսական ներուժի և գյուղատնտեսության թողարկման ծավալների ավելացման պարագայում ցածր գնաճային միջավայրում դրսևորվել է իրական սպառման հավելուրդային աճ, որը կանխատեսվող հորիզոնում աստիճանաբար կկայունանա հավասարակշիռ մակարդակի շուրջ: Այս պայմաններում ակնկալվում է տնտեսական աճի որոշ չափով դանդաղում և ձևավորում երկարաժամկետ կայուն մակարդակի շուրջ:

Մասնավոր պահանջարկի սպասվող թուլացման և գնահատվող հարկաբյուջետային թույլ զսպող քաղաքականության ազդեցության արդյունքում ՀՀ տնտեսությունից ներքին գների վրա ակնկալվում է ոչ գնաճային ազդեցություն:

Վերջին անգամ ՀՀ ԿԲ–ն վերաֆինանսավորման դրույքը փոխել է 2011թ.–ի սեպտեմբերի 6–ին` այն նվազեցնելով 8,5–ից մինչև 8 տոկոս։ –0–