Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

ՀՀ խորհրդարանը սկսել է 2013–2017թթ.–ի կառավարության ծրագրի քննարկումը

20.05.2013, 13:45
ՀՀ ԱԺ պատգամավորները սկսել են 2013–2017թթ.–ի կառավարության ծրագրի քննարկումը։
ՀՀ խորհրդարանը սկսել է  2013–2017թթ.–ի կառավարության ծրագրի քննարկումը
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ պատգամավորները սկսել են 2013–2017թթ.–ի կառավարության ծրագրի քննարկումը։

«Կառավարության ծրագիրը մշակվել է` հաշվի առնելով Հայաստանի անվտանգության ռազմավարությունները, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և կոալիցիայում ընդգրկված իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Օրինաց Երկիր» կուսակցության  նախընտրական ծրագրերի հիմնական դրույթները»,– ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նա մեջբերեց ՀՀ նախագահ Սարգսյանի խոսքը, որ այժմ 2008թ.–ից ի վեր ամենալավ ժամանակն է հանուն երկրի բնակչության բարօրության աշխատանքի համար։

«Դա փոփոխությունների ծրագիր է, և դրանք իրականացնող անձինք պատրաստ են դրա համար պատասխանատվություն կրել»,– ընդգծեց Սարգսյանը։

Իր ելույթում նա ներկայացրեց այն ձեռքբերումներն ու բարեփոխումները, որոնք  վերջին տարիների ընթացքում անցկացվել են կառավարության կողմից տնտեսական և սոցիալական ոլորտներում, ինչպես նաև բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ միջոցառումները, որոնց արդյունավետությունը հաստատվում է, մասնավորապես, Doing Business զեկույցում Հայաստանի դիրքի բարելավմամբ։

Համաշխարհային բանկի «Doing Business 2013» զեկույցում Հայաստանը 18 կետով բարելավել է իր դիրքերը և 185 երկրների շրջանում զբաղեցրել 32–րդ տեղը։
 
Միաժամանակ Սարգսյանը նշեց, որ վերջին տարիներին կառավարության հասցեին հաճախ քննադատություններ են հնչել, «երբեմն` արդարացի, երբեմն`ոչ», սակայն կառավարությունը երբեք չի հրաժարվել իր գործողությունների դիմաց պատասխանատվություն կրելուց։

Վարչապետը խոստացավ նաև, որ կառավարությունը բարձր աշխատավարձով աշխատատեղեր, կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծում, որակյալ և հասանելի կրթություն ու բժշկություն կապահովի։  

ՀՀ նոր կառավարությունը ձևավորվեց ընթացիկ տարվա մայիսի 8–ին` համաձայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրի և փետրվարի 18–ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների։--0--