Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

ՀՀ-ն նպատակ ունի կիրառել ՀԲ-ի փորձագիտական ներուժը ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերի իրականացման գործընթացում

06.08.2025, 14:19
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին
ՀՀ-ն նպատակ ունի կիրառել ՀԲ-ի փորձագիտական ներուժը ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերի իրականացման գործընթացում

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին: Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Փոխվարչապետը շնորհավորել է Ֆաբրիցիո Ձարկոնեին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու պաշտոնում:

Զրուցակիցները քննարկել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Մհեր Գրիգորյանն այդ համատեքստում շեշտել է ՀԲ հետ համագործակցության կարևորությունը առանցքային բարեփոխումների իրականացման շրջանակներում՝ մասնավորապես ընդգծելով ՀԲ փորձագիտական ներուժի կիրառման անհրաժեշտությունը հանրային կառավարման բարեփոխումների և ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերի իրականացման գործընթացում: