Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

ՀՀ նախագահը ողջունում է Հայաստանի տնտեսություն «Ռոսնեֆտի» մուտքը

04.04.2013, 19:03
Հինգշաբթի «Ռոսնեֆտի» նախագահ Իգոր Սեչինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է  խոշորագույն նավթային ընկերության մուտքը հայկական շուկա։
ՀՀ նախագահը ողջունում է Հայաստանի տնտեսություն «Ռոսնեֆտի» մուտքը
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հինգշաբթի «Ռոսնեֆտի» նախագահ Իգոր Սեչինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է  խոշորագույն նավթային ընկերության մուտքը հայկական շուկա։

«Հայաստանի տնտեսություն «Ռոսնեֆտի» մուտքը մեծ խթան կհանդիսանա երկկողմ տնտեսական փոխգործակցության զարգացման գործում»,– Սարգսյանի խոսքը մեջբերեցին պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։

Զրուցակիցները քննարկել են տնտեսական, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում հեռանկարային և երկարաժամկետ համագործակցության զարգացման հնարավորությունները:

«Ռազմավարական գործընկեր երկու պետությունների՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունների շարունակական խորացման և ամրապնդման գործում երկուստեք կարևորվել է տնտեսական բաղադրիչի դերը»,– նշեցին մամուլի ծառայությունից։ –0–