ՀՀ ՊԵԿ–ը մի շարք խախտումներ է հայտնաբերել հարկային և մաքսային ոլորտներում
30.08.2012,
17:42
Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն օրերս հարկային և մաքսային ոլորտներում խախտումների մի շարք դեպքեր է բացահայտել, հայտնում է ՊԵԿ–ի մամուլի ծառայությունը:

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն օրերս հարկային և մաքսային ոլորտներում խախտումների մի շարք դեպքեր է բացահայտել, հայտնում է ՊԵԿ–ի մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, «Ապավեն Տերմինալ» մաքսային հսկողության տարածքում, ՀՀ ներմուծված վառելիքը տեղափոխող 5 ցիստեռն-ավտոմեքենաների արտաքին նախնական զննման արդյունքում պարզվել է, որ ակնհայտ տարբերություն կա Մեղրիի մաքսակետում հայտարարագրված և առկա բեռի միջև:
Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները պարզել են, որ եռակցման միջոցով ավտոմեքենաների վրա ստեղծվել է վառելիքի արհեստական արտահոսք` հատուկ տեղադրված ճկախողովակի միջոցով: Չնայած իրանցի վարորդները փաստի վերաբերյալ սկզբում իրարամերժ բացատրություններ են տվել, պատճառաբանելով, որ իբր մեքենայի առկա պահեստային ջուրն օգտագործելու նպատակով են դիմել նման հնարքի, սակայն թարգմանչի օգնությամբ, այնուհետև խոստովանել են, որ մաքսային վճարներից խուսափելու նպատակով են վառելիքը վերցրել վաճառքի:
Մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մաքսային կանոնների խախտման նմանատիպ մեկ այլ դեպք էլ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների կողմից օրերս կանխվել է Սյունիքի տարածաշրջանային մաքսատանը. Իրանից ներմուծված ավելի քան 41 տոննա ընդհանուր քաշով դիզելային վառելիքը տեղափոխող ավտոմեքենայի արտաքին նախնական զննման ժամանակ աչալուրջ մաքսավորների ուշադրությունից չի վրիպել այն, որ ավտոմեքենայի մաքսային ապահովման միջոցներից մեկը պոկված է, սակայն խնամքով քողարկված: Այս դեպքում էլ պարզվել է, որ որ բեռի ընդհանուր քաշը պակաս է շուրջ 2 տոննայով:
Բացի այդ, ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն էլ օրերս առանց պետական գրանցման, լիցենզիայի և հարկային մարմիններում հաշվառվելու` անօրինական գործունեության մի շարք դեպքեր են բացահայտվել Երևանում և մարզերում: Այսպես, վարչության աշխատակիցներնն օրերս ապօրինի գործունեության դեպք են կանխել Կոտայքի մարզի Արզական գյուղում: Պարզվել է, որ նույն գյուղի բնակիչ Արտաշես Հովհաննիսյանն առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառվելու, փորձել է իրականացնել ստորերկրյա տաք հանքային ջրի արդյունահանում` ռեկրեացիոն, մասնավորապես լողավազաններում կիրառելու նպատակով:
Հաղորդագրությունից պարզ է դառնում, որ ակտիվացել են ապօրինի ատամնաբուժարանների նոր դեպքերի բացահայտումները: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մեկ այլ դեպք է բացահայտվել է Երևանում. քաղաքացի Աշոտ Կարապետյանն առանց համապատասխան պետական գրանցման, Նորագավիթում ատամնատեխնիկի գործունեությամբ էր զբաղվում:
Ստվերային ատամնաբուժության ապօրինի գործունեության մի շարք դեպքեր են բացահայտել Սյունիքի մարզում։ -0-