Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 5, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+16

ՀՀ տրանսպորտի նախարարությունը պատրաստ է աջակցել «Զվարթնոց» օդանավակայանից մինչև «Չարբախ» կայարանն ընկած հատվածում նոր երկաթգծի կառուցմանը

03.12.2012, 20:58
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների ներկայացուցիչներին՝ Մարսելո Վենդեյի եւ Վիկտոր Ռեբեցի գլխավորությամբ:
ՀՀ տրանսպորտի նախարարությունը պատրաստ է աջակցել «Զվարթնոց» օդանավակայանից մինչև «Չարբախ» կայարանն ընկած հատվածում նոր երկաթգծի կառուցմանը
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների ներկայացուցիչներին՝ Մարսելո Վենդեյի եւ Վիկտոր Ռեբեցի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացնում են նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մինչև «Չարբախ» երկաթուղային կայարանն ընկած հատվածում նոր երկաթգծի կառուցմանն առնչվող հարցեր:    

Նախարար Գագիկ Բեգլարյանը կարևորել է նշյալ հատվածում երկաթգծի կառուցումը.

«Կարծում եմ, որ համատեղ աշխատանքի, ջանքերի, փորձի փոխանակման շնորհիվ այս նախագիծը կյանքի կկոչվի:  Այն Հայաստանի Հանրապետության համար կարեւոր նշանակություն ունեցող ծրագիր է։ Տրասնպորտի և կապի նախարարությունը պատրաստակամ է կողմերին աջակցել ցանկացած հարցում»,- նշել է նախարարը:

Գագիկ Բեգլարյանը «Արմենիա միջազգային օդանավակայաններ» և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություններին հանձնարարել է կազմակերպել երկկողմ քննարկումներ,  ձեռք բերել համատեղ պայմանավորվածություններ, ինչպես նաեւ  նախագծի վերաբերյալ նախարարությանը ներկայացնել գրավոր առաջարկություններ:

Նախագծի իրականացման հիմնական շահառուներն են ՀՀ կառավարությունը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունը և ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությունը։
Երկաթգծի կառուցման և վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը իրականացրել է «Տրանսնախագիծ» ՓԲԸ-ն:-0-