Рейтинг@Mail.ru
USD
397.78
EUR
408.04
RUB
3.874
GEL
140.07
2025 թ. հունվարի 15, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

ՀՀ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալը 7 ամսում աճել է 15,7%-ով՝ հասնելով 1,6 տրլն դրամի

06.09.2024, 10:45
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը 7 ամիսների ընթացքում աճել է 15,7%-ով՝ հասնելով 1,6 տրլն դրամի
ՀՀ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալը 7 ամսում աճել է 15,7%-ով՝ հասնելով 1,6 տրլն դրամի

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/. Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը 2024 թվականի հունվար-հուլիսին կազմել է 1 636 156,3 մլն դրամ (ընթացիկ գներով)՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 15,7%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

Ընդ որում՝ հուլիսին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 228 288,1 մլն դրամ, 2023 թվականի հուլիսի համեմատ աճը կազմել է 2,2 տոկոս, իսկ 2024 թվականի հունիսին՝ 2 տոկոս։

Ընթացիկ տարվա յոթ ամիսների ընթացքում հանքարդյունաբերության ոլորտում արտադրության ծավալը կազմել է 265 715.2 մլն դրամ (2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ անկումը՝ 8,6%), վերամշակող արդյունաբերությանը՝ 1 154 034,1 մլն դրամ (աճը՝ 23,6%)։

Էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու մատակարարման ծավալը կազմել է 198 531.2 մլն դրամ (աճը՝ 13%), իսկ ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում՝ 17 875.8 մլն դրամ (աճը՝ 5.6%)։

Արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում հունվար-հուլիսին ամենամեծ մասնաբաժինը վերամշակող արդյունաբերությանն է բաժին ընկել` 70,5%: Հանքարդյունաբերության մասնաբաժինը կազմում է 16,3%, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու մատակարարումը` 12,1%, իսկ ջրամատակարարումը, կոյուղին, թափոնների կառավարումը և վերամշակումը` 1,1% ($1 - 387,30 դր.)։