ՀՀ-ում արտադրված արդյունաբերական արտադրանքի ծավալը 2026 թ.-ի հունվար-մայիսին աճել է 12,2%-ով՝ կազմելով 1,27 տրլն դրամ
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը 2026 թ.-ի հունվար-մայիսին կազմել է 1 265 799,5 մլն դրամ՝ 2025 թ.-ի հունվար-մայիսի համեմատ աճելով 12,2%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։
Ընդ որում, միայն մայիսին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 262 994,4 մլն դրամ, ինչը 9,5%-ով ավելի է 2025 թ.-ի մայիսի ցուցանիշից և 1,2%-ով գերազանցում է 2026 թ.-ի ապրիլի մակարդակը։
Հունվար-մայիսին արտադրված արտադրանքի ամենամեծ ծավալը բաժին է ընկել մշակող արդյունաբերությանը՝ 784 112,3 մլն դրամ (տարեկան կտրվածքով 8,6% աճ)։ Հաջորդում են հանքագործական արդյունաբերությունը և բացահանքերի շահագործումը՝ 295 650,9 մլն դրամ (աճը՝ 32,1%), էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտը՝ 173 180,0 մլն դրամ (աճը՝ 6,5%), ինչպես նաև ջրամատակարարումը, կոյուղին, թափոնների կառավարումը և վերամշակումը՝ 12 856,3 մլն դրամ (աճը՝ 4,4%)։
2026 թ.-ի հունվար-մայիսին արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկնում մշակող արդյունաբերությանը՝ 61,9%: Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման բաժինը կազմում է 23,4%, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտինը՝ 13,7%, իսկ ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակմանը՝ 1,0%: