Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
-1

ՀՀ-ում ընդունվել է հսկիչ նշաններով գարեջրի դրոշմավորման փորձնական ծրագիր

01.08.2024, 15:42
Ապրանքների դրոշմավորումը իրականացվելու է ապրանքի հատուկ տվյալների մատրիցային DataMatrix կոդով մակնշման միջոցով
ՀՀ-ում ընդունվել է հսկիչ նշաններով գարեջրի դրոշմավորման փորձնական ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ հավանություն է տվել գարեջրի հսկիչ (նույնականացման) նշաններով մակնշման փորձնական ծրագրին։

Հիմնավորման մեջ նշվում է, որ 2013-ից գարեջուրը և գարեջրային խմիչքները ՀՀ-ում ենթակա է դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման։ Վերոնշյալ կարգավորումներն ապահովելու նպատակով նպատակահարմար է ներդնել գարեջրի՝ հսկիչ նշաններով դրոշմավորման համակարգ։ Ընդ որում, մինչև դրոշմավորման համակարգի ներդրումն անհրաժեշտ է իրականացնել դրոշմավորման փորձնական ծրագիր։

Ծրագրի հիմնական նպատակն է՝ տեխնոլոգիական նոր լուծումների կիրառմամբ Հայաստանում ներդրված ապրանքների շրջանառության հետագծելիության էլեկտրոնային համակարգի միջոցով ունենալ շուկայում ապրանքների շրջանառության ճշտգրիտ և իրատեսական պատկեր։

Ապրանքների դրոշմավորումը իրականացվելու է ապրանքի հատուկ տվյալների մատրիցային DataMatrix կոդով մակնշման միջոցով։ Թվային դրոշմավորման կոդը չկեղծվող է, ունիկալ և չկրկնվող՝ ապրանքների յուրաքանչյուր միավորի համար։ Դրոշմավորման կոդերը արտադրողներին և ներմուծողներին տրամադրելու է Ազգային օպերատորը՝ թվային եղանակով։

Ծրագրի շրջանակներում բջջային հավելվածի ստեղծումը սպառողներին կօգնի հեշտությամբ ստուգել ապրանքի ծագման օրինականությունը և ունենալ ապրանքի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, ունենալով նաև որակի նկատմամբ հասարակության անուղղակի վերահսկողություն։