ՀՀ վարչապետը գյուղատնտեսության ոլորտում որակական բարելավում է նշում վերջին տարիներին
19.10.2012,
17:17
Գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին որակական բարելավում է գրանցվել, ուրբաթ Երևանում «ArmProd EXPO 2012» միջազգային ցուցահանդեսի բացման ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին որակական բարելավում է գրանցվել, ուրբաթ Երևանում «ArmProd EXPO 2012» միջազգային ցուցահանդեսի բացման ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«ArmProd EXPO 2012» մասնագիտացված միջազգային ցուցահանդեսը, որն անցկացվում է 11-րդ անգամ, կտևի մինչև հոկտեմբերի 21–ը։
«Տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը գյուղատնտեսությունն է, և այդ բնագավառում մենք դրության որակական բարելավում ենք նկատում։ Մեր խնդիրն է հաջորդ տարիների ընթացքում պահպանել այդ տեմպերը»,– ասաց նա։
Սարգսյանը նշեց, որ ArmProd EXPO 2012–ն հարմար հարթակ է հայ ձեռնարկատերերի համար ոչ միայն իր արտադրանքը ներկայացնելու, այլ նաև մրցակցող ընկերությունների արտադրանքին ծանոթանալու և ոլորտի այլ ներկայացուցիչների հետ նոր կապեր ստեղծելու համար։
Վարչապետը գոհունակությամբ նշեց, որ ցուցահանդեսի մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է։
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր հերթին ընդգծեց ցուցադրության կարևորությունը պետական և մասնավոր հատվածի միջև կապերն ամրապնդելու համար։
«Սա հիանալի հարթակ է պետական և մասնավոր հատվածի միջև արդյունավետ երկխոսության համար, որի հիմքում բարենպաստ գործարար–միջավայր ստեղծելու ուղղությամբ կառավարության քաղաքական մոտեցումն է»,– ասաց նա։
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են` Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը և LOGOS EXPO Center–ը։
Այս տարի ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 45 ընկերություններ, ասոցիացիաներ, միություններ, կազմակերպություններ։ Բնագավառի առաջատար ձեռնարկություններին զուգընթաց ցուցահանդեսում ներկայացված է նաև փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների արտադրանքը։
Ցուցադրությունում ներկայացվել են, մասնավորապես, մսակաթնային և յուղաճարպային արտադրանքներ, ոգելից խմիչքներ, հատապտղաբանջարեղենային պահածոներ, բնական հյութեր, ծխախոտ և հրուշակեղեն հանրապետության տարբեր մարզերի ընկերությունների կողմից։
Հոկտեմբերի 20–ին «ArmProd EXPO 2012»–ի շրջանակներում կկայանա Հայաստանում «Ագրոֆորում» խոշորագույն համաժողովը` նվիրված գյուղատնտեսության զարգացման և գյուղմթերքի արդյունաբերական վերամշակման հարցերին։
2012 թվականի հունիսին գյուղատնտեսական արտադրանքի համախառն ծավալը կազմել է մոտ 54 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ բարձր է 24.3 տոկոսով։ 2012 թվականի մայիսի համեմատ արտադրության ծավալներն աճել են 52.7 տոկոսով։
2012 թվականի հունվար–հունիսին գյուղատնտեսական արտադրանքի ծավալները կազմել են մոտ 203.5 մլրդ դրամ, այդ թվում` բուսաբուծության ծավալը` շուրջ 58.5 մլրդ, անասնաբուծության ծավալները` մոտ 145 մլրդ դրամ։ -0-