Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
-1

ՀՀ վարչապետը կոչ է արել բարելավել երկրի մրցունակության ցուցանիշները

06.09.2012, 17:44
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կոչ արեց չբավարարվել 2011-2012 թվականների Մրցունակության համաշխարհային զեկույցի շրջանակներում հանրապետության ունեցած առաջընթացով և աշխատել ցուցանիշների բարելավման ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կոչ արեց չբավարարվել 2011-2012 թվականների Մրցունակության համաշխարհային զեկույցի շրջանակներում հանրապետության ունեցած առաջընթացով և աշխատել ցուցանիշների բարելավման ուղղությամբ։

«144 երկրների շարքում մենք 92-րդ տեղից տեղափոխվել ենք 82-րդ տեղը: Հասկանալի է, որ դա մեզ չի կարող բավարարել»,– ասաց վարչապետը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանի մրցունակությունը գնահատվում է 100 ցուցանիշներով։

«Բոլոր գերատեսչությունների ղեկավարները պետք է վերահսկեն տարվող աշխատանքները»,– ասաց վարչապետը։

Ըստ նրա, զեկույցում կան ցուցանիշներ, ըստ որոնց Հայաստանն առաջին 40 երկրների ցուցակում է, իսկ որոշներով` 120-130–րդ տեղերում։

«Մեր հիմնական թերություններն են տեղական մրցակցության ուժգնության, բիզնես կրթության չափանիշները, մաքսային գործընթացների բեռը, արտասահմանյան շուկաների ինդեքսը, բուհ-արդյունաբերություն համագործակցության ցուցանիշը, հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությունը, ֆինանսավորում տեղական կապիտալի շուկայի միջոցով ցուցանիշը, գիտահետազոտական հետազոտությունների որակը, ընկերությունների հետազոտությունների և մշակումների վրա կատարվող ծախսերը, դատական համակարգի անկախությունը և կորպորատիվ խորհուրդների արդյունավետությունը»,– ասաց վարչապետը։

Նախօրեին ներկայացված զեկույցի համաձայն` Հայաստանը 43 կետով բարելավել է իր դիրքերը գերակշռող դիրք ունեցող ընկերությունների մրցակցության վրա ազդեցության ցուցանիշով` զբաղեցնելով 90–րդ տեղը։

Առաջընթաց է գրանցվել նաև հակամենաշնորհային քաղաքականության ներուժի և հակամենաշնորհային մարմնի ցուցանիշներով (22 կետով) և մրցակցության ինտենսիվությամբ (9 կետով)։ -0-