ՀՀ–ում 2020թ.–ին ճանապարհաշինությանն ուղղվող ֆինանսավորումը կկազմի 110.2 մլրդ. դրամ. վարչապետ
ԿԱՊԱՆ, 25 հունվարի./ԱՌԿԱ/. 2020թ. բյուջեով ճանապարհաշինությանն ուղղվող ֆինանսավորումը կկազմի 110.2 մլրդ. դրամ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2020թ. բյուջեով ճանապարհաշինությանն ուղղվող ֆինանսավորումը 2017-ի համեմատ ավելացել է 64%-ով, 2018-ի համեմատ` 104%-ով, 2019-ի համեմատ` 91%-ով` կազմելով 110.2 մլրդ. դրամ»,– նշել է նա։
Փաշինյանը նշել է, որ ի թիվս ճանապարհների կառուցման և բարեկարգման համար նախատեսվող միջոցների՝ «Հյուսիս-հարավ» ծրագրի շարունակման համար 2020-ին նախատեսվում է հատկացնել 25.9 մլրդ դրամ՝ 2.4 անգամ ավել, քան 2019-ին, 66%-ով ավել, քան 2018-ին և 22%-ով ավել, քան 2017-ին:
«Գյումրու քաղաքային ճանապարհների վերականգնման համար 2020-ին հատկացվելու է 9.4 մլրդ. դրամ՝ գրեթե 3 անգամ ավել, քան 2019-ին»,– հավելել է վարչապետը։ –0–