Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+13

Հայաստանի վարչապետն Իրանի արտահանման և զարգացման բանկի տնօրենի հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրագործումը

28.07.2015, 19:36
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն Իրանի արտահանման և զարգացման բանկի տնօրեն Ալի Սալեհ Աբադիի հետ քննարկել է հայ-իրանական համատեղ տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր, հայտնում է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը։
Հայաստանի վարչապետն Իրանի արտահանման և զարգացման բանկի տնօրենի հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրագործումը
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն Իրանի արտահանման և զարգացման բանկի տնօրեն Ալի Սալեհ Աբադիի հետ քննարկել է հայ-իրանական համատեղ տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր, հայտնում է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները կարևորել են երկու երկրների կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը և նշել, որ դրանք մեծ նշանակություն ունեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի համար:

Կողմերը համոզմունք են հայտնել, որ տարբեր ոլորտներում նախանշված ծրագրերի իրականացումն էապես կնպաստի երկու բարեկամ երկրների միջև տնտեսական կապերի զարգացմանն ու առևտրաշրջանառության ծավալների աճին:

Հայաստանն ու Իրանը համատեղ խոշոր նախագծերի իրագործման պայմանավորվածություններ ունեն, որոնք վերաբերում են զբոսաշրջության, տրանսպորտային–հաղորդակցային և էներգետիկ ոլորտներին, այդ թվում` ՀԷԿ–երի, ԷՀԳ–ների, երկաթուղիների և ավտոճանապարհների կառուցման հարցերին։ -0-